Լուրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրապետության տոնն անցկացրել է Շիրակի մարզում: Տիգրան Սարգսյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի մասնակցությամբ Գյումրիում բացվել են վերակառուցված վագոնային վերանորոգման և լոկոմոտիվային դեպոները: Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է բոլորին հանրապետության տոնի կապակցությամբ և նշել, որ առաջին հանրապետության ստեղծումը մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար, քանի որ այդպիսով սկիզբ է դրվել մեր նորագույն... ավելին →
Մայիսի 28-ը՝ Հանրապետության տոն
Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի եւ Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն-Ս-Օ- Տ-Տ- Գարեգին Երկրորդը, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսք ասաց։ Հնչեց ՀՀ հիմնը, որից հետո ՀՀ ԶՈՒ տարբեր զորամիավորումների... ավելին →
Մայիսի 27-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը: Այս անգամ փառատոնը նվիրված էր մեծանուն բանաստեղծներ Պարույր Սեւակին եւ Համո Սահյանին: Նշենք, որ 6 տարի առաջ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ իր հաղթարշավը սկսեց ասմունքի հանրապետական փառատոնը: Այն միտված էր դպրոցահասակ երեխաների շրջանում վերականգնելու սերը դեպի հայ գրականությունն ու պոեզիան: Եթե ասմունքի... ավելին →
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 26-ին այցելեց Վայոց Ձորի Արենի եւ Խաչիկ համայնքների սահմանապահ հենակետեր։ Նպատակն էր տեղում ծանոթանալ դիրքերում ծառայություն անցնող զինվորների առօրյային, նրանց մարտական պատրաստվածությանը։ Հանձնաժողովի նախագահը «Հանրապետության» տոնի կապակցությամբ շնորհավորեց սահմանապահներին, մաղթելով խաղաղ երկինք, անվտանգ ծառայություն։ Յուրաքանչյուր զինվոր ստացավ նվեր։ ... ավելին →
25.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Յուրի Սուվարյանին ծննդյան 70-ամյակի առթիվ
Հարգելի պարոն Սուվարյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ: Ձեզ ճանաչում են որպես պրոֆեսիոնալի ու գիտնականի, ով ծանրակշիռ ներդրում ունի մեր երկրի տնտեսագիտական մտքի ու կրթական համակարգի զարգացման գործում եւ այսօր էլ շարունակում է նույն եռանդով մասնակցել մասնագետների նոր սերունդների պատրաստմանն ու դաստիարակմանը: Ձեր բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության եւ մասնագիտությանը նվիրվածության շնորհիվ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը տարիներ շարունակ եղել... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 25-ին մասնակցեց Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Մերձավոր Արեւելքի հիմնադրամի եւ «Նարեկացի» արվեստի միության կազմակերպած՝ «Հետքերով որբերի հայոց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քաղաքական եւ մշակույթի գործիչներ։ Ցուցացահանդեսում ներկայացվել է ԱՄՆ-ում գործող Ռոքֆելերի արխիվային կենտրոնի հայոց պատմությանը վերաբերող՝... ավելին →