Լուրեր
Տեղի ունեցավ գիտակրթական սեմինար` ուսուցումն ու կրթության որակը բարելավելու թեմայով
Սույն թվականի նոյեմբերի 28 - ին Հայաստանի Հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ գիտակրթական սեմինար` ուսուցումն ու կրթության որակը բարելավելու թեմայով: Սեմինարը վարում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, Հայաստանի պետական ճարտարագիտական համլսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը: Ներկա էին Արաբկիր վարչական շրջանի բարձրագույն, միջնակարգ, և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ՀՀԿ անդամ... ավելին →
Տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Նոյեմբերի 27-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգում ներառված էր ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին հարցը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տալով խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը՝ որոշեց դրանք անցկացնել դեկտեմբերի 11-ին ժամը 11-ին ԱԺ 334 սենյակում: ավելին →
Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Լիբանանի նախագահին, նրա տիկնոջը, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, պաշտոնական ընթրիքի բոլոր մյուս մասնակիցներին ուղղված բաժակաճառում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայերի համար հարազատ երկրում՝ Լիբանանի հյուրընկալ հողում ջերմ ընդունելության համար: Սերժ Սարգսյանը խոսել է երկու... ավելին →
Դպրոցականները մասնակցել են Ե. Չարենցի հիշատակին նվիրված միջոցառմանը
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման և ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել և ներկայացրել են չարենցյան ստեղծագործություններ։ Ամենամյա միջոցառումը դաստիարակչական և ուսուցողական նշանակությամբ ևս մեկ առիթ է մեծարելու և վառ պահելու հայ մեծանուն բանաստեղծի հիշատակը։ Միջոցառմանը ներկա չարենցագետները և գրականագետները Եղիշե Չարենցի կյանքի... ավելին →
Ամփոփվել են բնապահպանության ոլորտում մայրաքաղաքում 2012թ. կատարված աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն ամփոփել է ոլորտում 2012թ. կատարված աշխատանքներն ու նախանշել 2013թ. անելիքները: Նախատեսված ծրագրերի շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վաղ գարնանից իրականացվել են համալիր միջոցառումներ` մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման ու նոր գոտիների ստեղծման ուղղությամբ: Լիարժեք արդյունքի ակնկալիքով մայրաքաղաքում վերագործարկվել է մոտ 20 կմ ոռոգման նոր ցանց, վերակառուցվել են նաև հին ու... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որոնց շրջանակում... ավելին →