Լուրեր

ԵԺԿ նախագահը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի հաղթանակի առթիվ12.05.2012

ԵԺԿ նախագահը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի հաղթանակի առթիվ

 Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենզը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանին խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության տարած հաղթանակի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Ցանկանում եմ օգտվել առիթից և անկեղծորեն շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ընտրություններում տարած փայլուն հաղթանակի առթիվ»: Ուիլֆրիդ... ավելին →

Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի շրջանավարտները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետին 12.05.2012

Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի շրջանավարտները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներին: Ողջունելով պատանիներին` Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց դպրոցը ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ կյանքում: <<Դուք, ըստ էության, արդեն մուտք եք գործում մեծերի աշխարհ, ուր այլևս ինքներդ եք որոշումներ կայացնելու` որպես հասուն և գիտակից մարդիկ: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր որոշում, որ կկայացնեք ձեր... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի վետերաններին12.05.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի վետերաններին

Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի վետերաններին:Շնորհավորելով նրանց մայիսյան հաղթանակների ու հատկապես Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ` Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է. <<Արցախյան ազատամարտը մեկ անգամ ևս փաստեց, որ հայերիս համար չկա ավելի մեծ արժեք, քան մեր երկիրն ու հողը, որի համար մենք մշտապես պատրաստ ենք ոտքի կանգնել ու նաև մեր կյանքի գնով պաշտպանել այն ցանկացած թշնամուց: Ու հենց դրա շնորհիվ... ավելին →

Սամվել Նիկոյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային 12.05.2012

Սամվել Նիկոյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային: Ողջունելով հյուրին` պարոն Նիկոյանը շնորհակալություն հայտնեց մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում աշխույժ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Նրա խոսքով` իշխանությունները նպատակ են հետապնդել ապահովել ընտրությունների` արդար եւ օրենքի պահանջին համապասխան անցկացումը, եւ հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք... ավելին →

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին12.05.2012

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև հետագա քայլերին վերաբերող հարցեր: ավելին →

Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ12.05.2012

Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիայի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում պաշտոնավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: ավելին →