Լուրեր
«Մեզ համար կարեւորագույն նպատակ է ազգային միասնությունը». Սերժ Սարգսյան
Հայաստանը տեսանելի ապագայում լինելու իրավական պետություն, առանց որի հնարավոր չէ ապրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 12-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: «Չենք կարող ունենալ բարձրագույն ոստիկանություն կամ տնտեսություն առանց իրավական պետության: Իրավական առումով պետք է պաշտպանված լինի մեզանից յուրաքանչյուրը:... ավելին →
ՀՀ Նախագահը Սարդարապատ համայնքում ծանոթացավ նորաբաց ջերմատան աշխատանքներին
Արմավիրի մարզ ապրիլի 11-ին աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Սարդարապատ համայնքում այցելեց «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ՍՊԸ-ի նորաբաց ջերմատուն, ծանոթացավ ընկերության իրականացրած աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին: Ընկերությունը համայնքում գնել է 20 հա հողակտոր, որի վրա 2011 թ-ի օգոստոսից սկսվել են 1,1 հա ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքները, որոնք ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 30-ին: Մինչ ջերմատան աշխատանքներին ծանոթանալը, Նախագահը... ավելին →
ՀՀ Նախագահը օրենքներ է ստորագրել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ: Հանրապետության ղեկավարը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»,... ավելին →
«Եթե ընտրություն ունենայի, կապրեի Հայթաղ համայնքում». ՀՀ Նախագահ
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այցելեց Արմավիրի մարզ եւ հանդիպեց Հայթաղ համայնքի բնակիչներին: Նախագահը հավաստիացրեց, որ եթե ընտրության հնարավորություն ունենար, ապա ավելի մեծ հաճույքով կապրեր Հայթաղ համայնքում: «Շատերը ձգտում են տեղափոխվել Երևան, սակայն մենք ստեղծելու ենք բոլոր պայմանները, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի տեղափոխվել մայրաքաղաք` թողնելով իր սուրբ օջախը:... ավելին →
Հայաստանի ռազմաարդյունաբերության համակարգի զարգացման աշխատանքները նոր թափ կստանան
Հայաստանի ռազմաարդյունաբերական համակարգի զարգացման աշխատանքները շարունակվում են: ՀՀ կառավարությունն ապրիլի 12-ի իր նիստում կքննարկի ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է ռազմարդյունաբերության ոլորտում իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և տեխնիկական կադրային քաղաքականության ձևավորումը: Ծրագրի հաստատումը կնպաստի ՀՀ ռազմարդյունաբերության համակարգում բարեփոխումների իրականացմանը: Նախագծով... ավելին →
ՀՀ Նախագահն Էջմիածնում կոչ արեց հավատով հասնել առկա խնդիրների լուծմանը
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այցելեց Արմավիրի մարզ, հանդիպեց Էջմիածնի ու հարակից Ջրարբի, Այգաշատ համայնքների բնակիչներին: Նախագահն ընդգծեց էջմիածինցիների կարեւոր դերը, ովքեր ապրում են բոլոր հայերի համար սրբավայր հանդիսացող քաղաքում: «Եթե շատ հայերի համար սա ուխտատեղի է, ապա Էջմիածնի բնակիչների համար այն նաև հարազատ օջախ է: Սա մեր հոգևոր կենտրոնն է, և մենք այստեղ... ավելին →