Լուրեր
Այսօր «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ համագործակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համաժողովը, որին մասնակցում էին 361 ՀԿ-ների ղեկավար անձինք: Համաժողովին ներկա էին նաև ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը, ՀՀԿ խորհրդի անդամներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Մկրտիչ Մինասյանը, Արայիկ... ավելին →
Լրագրող, բժիշկ, մանկավարժ եւ սպորտսմեն երիտասարդները հաջորդ տարի նոր բնակարաններ կունենան
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 30-ին մասնակցեց Ավան վարչական շրջանում կառուցվող «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եւ սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը: Երկրի ղեկավարը շրջեց շինհրապարակում, զրուցեց բնակարանների` երիտասարդ ապագա տերերի հետ: Ծրագիրն իրականացվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական... ավելին →
Սերժ Սարգսյանը հավատում է Հայաստանում պատմության մեջ լավագույն ընտրությունների անցկացմանը
Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն համերաշխության, ոչ թե թշնամանքի ավելացման ընտրություններ: «Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ որոշում է կայացրել կամ կայացնելու, գալիք խորհրդարանը լինելու է բոլորինը: Ուստի, սիրելի ավանցիներ, ես ձեզ կոչ եմ անում մայիսի 6-ը չհամարել ինչ-որ շատ կարեւոր օր, չհամարել կենաց ու մահվան կռվի ավարտ կամ սկիզբ, չավելացնել թշնամությունը, այլ ուղղակի ակտիվորեն մասնակցել մեր... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահն է, այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում մասնակցել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը, զրուցել ծրագրի շահառուների հետ: ավելին →
«Մենք պատվով կհանձնենք այս քննությունը». ՀՀԿ առաջնորդ
Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակչության հետ: Սարգսյանը նշեց, որ Գյումրի ասելով յուրաքանչյուրը աղետն էր հիշում: «Դրանից հետո Գյումրին կարծես մեր բոլոր պատերազմների զինվորը լիներ: Ես էլ զինվոր եմ, որը ծառայում է իր ժողովուրդի համար: Զինվոր եմ, որը ունի որոշումների ընդունելու իրավունք ու պարտականություն»,-ասաց ՀՀԿ ղեկավարը: Նա նշեց, որ այս... ավելին →
ՀՀԿ ղեկավարը վստահեցնում է, որ կուսակցությունը պատասխանատու է իր բոլոր արածների համար
Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Աշոցք քաղաքի բնակչության հետ: Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում իր արածի եւ չարածի համար: «Դիմադրել եք բնության արհավիրքներին, սակայն շարունակում եք արարել: Մեծացնում եք երեխաներ, որոնց ապագայի համար մենք այսօր շատ բան ունենք անելու: Մենք պատասխանատվություն ենք կրում` սկսած ժողովրդի անվտանգությունից մինչեւ աշխատելու... ավելին →