Լուրեր
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողություն: Կուսակցության շարքերը համալրեցին Ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջի մի խումբ դասախոսներ և ուսանողներ: Կուսակցական անդամատոմսեր հանձնեցին ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Գալուստ Սահակյանն ամփոփ կերպով ներկայացրեց կուսակցության պատմությունը, նպատակները: Կարինե Աճեմյանը շնորահակալություն հայտնեց և... ավելին →
Սերժ Սարգսյանն այցելեց Մեղրիի նոր կառուցվող հիվանդանոցային շենքի շինհրապարակ
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին եղավ Մեղրիի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մեղրի քաղաքում նոր երկհարկանի բժշկական կենտրոնի կառուցումը նախատեսվում է իրականացնել Համաշխարային բանկի աջակցությամբ, առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ... ավելին →
Տեղի է ունեցել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» (Ծրագիր) (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում մշակված Ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքը, ծառայությունների բյուջեն,... ավելին →
Զգալիորեն համալրվում է մայրաքաղաքի լուսավորվող փողոցների, բակերի ու այգիների քանակը
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել երևանցիներին, աշխատակազմի համապատասխան կառույցներին ու վարչական շրջաններին, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցներին, ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ակտիվ մասնակցության համար. <<Համատեղ, համակարգված ուժերով մենք, ըստ էության, ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք <<Կանաչ Երևան>> ծրագրի համար: Առանձնակի... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ խորհրդակցություն: Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակվել է մանկատան շրջանավարտնրի բնակարանային ապահովման նոր հայեցակարգ, որով պետությունը պարտավորություն է ստանձնում վերջիններին ապահովել բնակելի տարածքներով: «Հայեցակարգի նպատակն է մանկատան շրջանավարտների համար ստեղծել ապրելու նորմալ պայմաններ, որպեսզի նրանք դառնան մեր երկրի լիիրավ քաղաքացիները,... ավելին →
«Բնապահպանությունը մեր երկրի համար առաջնահերթություն է». Սերժ Սարգսյան
Հայաստանում չի իրականացվի ոչ մի ծրագիր, որը կարող է խաթարել երկրի բնությունը, լինի դա ձեռներեցություն, թե քաղաքաշինական նախագիծ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշվի շրջանակներում ապրիլի 16-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի վերանորոգված մշակույթի կենտրոնում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «ՀՀԿ-ն գիտի մեր պետության բոլոր հատվածների խնդիրները, որոնցից մեկը` բնապահպանությունը,... ավելին →