Ելույթներ և ուղերձներ

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի խոսքը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ21.01.2013

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի խոսքը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ

Սիրելի՛ բարեկամներ, Սիրելի՛ երիտասարդներ, Մենք սկսում ենք նախընտրական պայքարը: Այս գեղեցիկ հոլովակի խորհրդի ներքո մոտ մեկ ամիս շրջելու ենք հանրապետության քաղաքներով ու գյուղերով, հնարավորության սահմաններում հասնելու ենք բոլոր քաղաքներ, համայնքներ, թաղեր կամ բակեր: Մեծ աշխատանք է սպասվում մեզ բոլորիս: Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր այս ողջ ընթացքում, օրեր շարունակ ծանր աշխատանք են կատարելու` գեղեցիկ ընտրապայքար կազմակերպելու և ապահով Հայաստանի նպատակադրումը մեր երկրի բոլոր անկյունները... ավելին →

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀԿ 14-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ21.01.2013

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀԿ 14-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Սիրելի՛ հանրապետականներ, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի հանրապետական կուսակցության արտահերթ համագումարում: Այսօր մենք հնարավորություն ունենք նախագահական ընտրություններից առաջ գնահատելու ներկա իրավիճակը, կշռելու կատարված քայլերի արդյունավետությունը և նախանշելու մեր միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակները: Փորձենք ամփոփել անցած ճանապարհը, հասկանանք որտեղ ենք հիմա և ուր ենք գնում: Երկու տասնամյակ առաջ մեր ժողովուրդը անկախ պետություն ստեղծելու... ավելին →

Տեղի ունեցան ԱՊՀ անդամ պետությունների ՄԽՎ-ի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովների նիստերը22.11.2012

Տեղի ունեցան ԱՊՀ անդամ պետությունների ՄԽՎ-ի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովների նիստերը

Նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ Խորհրդարանական կենտրոնում տեղի ունեցան ՀԱՊԿ ԽՎ-ի երեք մշտական հանձնաժողովների նիստերը: Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որն ընտրվեց նշված հանձնաժողովի փոխնախագահ: Մի շարք հարցերի թվում հանձնաժողովը մասնավորապես անդրադարձավ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի 2012 թ. մայիսյան նստաշրջանի արդյունքներին, ՀԱՊԿ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի վավերացման աշխատանքների... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ10.11.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

Շնորհավորում եմ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին՝ այսօր Հայաստանում նշվող Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: ՏԻՄ-երը կառավարման համակարգի կարեւորագույն մասն են, տեղերում պետական քաղաքականության անմիջական իրականացնողները եւ լավագույնս գիտեն համայնքի խնդիրները, առաջինն են տեղեկանում ու տեղեկացնում դրանց մասին, առաջինն են ձեռնամուխ լինում դրանց հնարավոր լուծումներին: Տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն բարդ ու պատվաբեր առաքելություն՝ լինել քաղաքացու եւ պետության անմիջական կապող օղակը:... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ27.10.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողջություն եւ հաջողություններ՝ Պետական Դումայի նախագահի պատասխանատու պաշտոնում Ձեր պետական գործունեության մեջ: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերություններն ամրապնդված են մեր պետությունների կենսագործունեության բոլոր ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ: Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման գործում, անշուշտ, մեծ դեր է վերապահված մեր երկրների... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` Հայ մամուլի օրվա առթիվ16.10.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` Հայ մամուլի օրվա առթիվ

Շնորհավորում եմ ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին նրանց մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: 218 տարի առաջ Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի լույս ընծայմամբ սկիզբ առավ հայ տպագիր մամուլի պատմությունը, որը շարունակվում է առ այսօր՝ որպես ժամանակների եւ իրադարձությունների մնայուն տարեգրություն: Մեր լրագրողների պրոֆեսիոնալ գործունեության եւ նրանց անկաշկանդ աշխատանքի համար սահմանադրորեն ստեղծված հնարավորությունների շնորհիվ այսօր հայկական... ավելին →