Ելույթներ և ուղերձներ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ05.07.2012

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 17 տարի առաջ ընդունված մեր երկրի հիմնական օրենքը դարձավ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի եւ կայուն հիմք: Սահմանադրությանը հավանություն տալով` մեր ժողովուրդը հստակեցրեց պետության ապագայի ուղենիշները, իրավական ձեւակերպում տվեց անկախության... ավելին →

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13-րդ համագումարում10.03.2012

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13-րդ համագումարում

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 13-րդ համագումարին: Համագումարում Սերժ Սարգսյանը հանդես է եկել հաշվետու զեկույցով: *** ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13–րդ համագումարում Սիրելի՛ հանրապետականներ, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ08.03.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ և ամուր ընտանիքներ: Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի և հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում: Եվ դրանով հանդերձ՝ Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկ հատկանիշները: Այս գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր նվիրումն ու սերը, գնահատանքն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց և... ավելին →

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ05.03.2012

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նախագահական ընտրություններում Ձեր տարած համոզիչ հաղթանակը վկայում է Ռուսաստանի համակողմանի զարգացմանը, երկրի բարեփոխմանն ու արդիականացմանը,... ավելին →

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ05.03.2012

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ բաց և արդար պայքարում Ձեր տարած համոզիչ հաղթանակն ամուր հիմք է Ձեր ընտրած ուղու բարեհաջող իրագործման համար: Ընտրությունների... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԿՄ 9-րդ համագումարում18.02.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԿՄ 9-րդ համագումարում

Բարև ձեզ: Ես պարտավոր եմ իմ բոլոր ելույթները կառուցել ընդունված չափանիշներին հարիր, հաշվի առնել, թե պաշտոնական խոսքը ինչպես կընդունվի ամենատարբեր լսարաններում, որպեսզի մեկին ուղղված միտքն անուղղակիորեն չվիրավորի մեկ ուրիշին. պարտավոր եմ հաշվի առնել արարողակարգային բոլոր նրբությունները: Ըստ կարգի, ես պետք է այսօր այսպես սկսեի իմ խոսքը. «Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին»: Բայց այսպես չեմ վարվի, որովհետև գրեթե 25 տարվա... ավելին →