Ելույթներ և ուղերձներ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ականավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանին ծննդյան 90-ամյակի առթիվ15.10.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ականավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանին ծննդյան 90-ամյակի առթիվ

Մեծարգո պարոն Գուրզադյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: Դուք համաշխարհային գիտության այն մեծություններից եք, ով ոչ միայն ծանրակշիռ ավանդ եւ հսկայական վաստակ ունի տիեզերական հետազոտությունների եւ աստղաֆիզիկայի բնագավառում, այլեւ միջազգային ճանաչման նոր մակարդակի է հասցրել հայ գիտական միտքը: Համաշխարհային գիտությունը Ձեզ պարտական է այն բեկումնային ու հիմնարար մտահղացումների եւ հայտնագործությունների համար, որոնք համարձակ քայլ ու նոր... ավելին →

ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թարգմանչաց տոնի առթիվ13.10.2012

ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թարգմանչաց տոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Թարգմանչաց տոնի առթիվ: Մենք այն ժողովուրդն ենք, որի մշակութային ժառանգությունը ունի ոչ թե դարերի, այլ` հազարամյակների կենսագրություն: Այդ ժառանգությունը եղել է մեր գոյության հիմնաքարերից մեկը եւ մեր մտավոր ներուժի երբեք չարժեզրկվող վկայությունը: Հայ թարգմանչական արվեստի մնայուն գանձերը խոսուն այցեքարտեր են տարբեր ժամանակներում` Սուրբ Գրքի մաշտոցյան թարգմանությունից սկսած հարստացնելով քաղաքակիրթ աշխարհի գրական ժառանգությունը: Դեռ այդ... ավելին →

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ05.10.2012

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Դուք ունեք շատ դժվարին, պատասխանատու, բայց եւ պատվաբեր առաքելություն` կրթել ու դաստիարակել ապագա զինվորին, գիտության մշակին, պետական ու հասարակական գործչին, մի խոսքով` իսկական քաղաքացու, ով կկերտի իր ազգի ու երկրի արժանապատիվ ապագան: Անկախ ձեր նկատմամբ վերաբերմունքից ու տրվող գնահատականից` դուք ձեր առաքելությունն իրականացնում եք առանց տրտնջալու, ներողամտորեն ու մեծահոգաբար, առանց փոխհատուցում ակնկալելու` գիտակցելով այսօրվա... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ01.10.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ: ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հչռակված այս օրը, ըստ էության, ոչ միայն տարեցների, այլեւ բոլոր սերունդների օրն է` որպես սերունդների միասնականության ու ժամանակի անընդհատության խորհրդանիշ: Մեր ժողովուրդն ավանդաբար ընդգծված հարգանք ունի ավագների, տարեցների նկատմամբ, եւ այդ ավանդույթի պահպանումը մեր բարոյական պարտքն է, հասարակության առաջընթացի գրավականը, որովհետեւ որքան... ավելին →

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ05.07.2012

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 17 տարի առաջ ընդունված մեր երկրի հիմնական օրենքը դարձավ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի եւ կայուն հիմք: Սահմանադրությանը հավանություն տալով` մեր ժողովուրդը հստակեցրեց պետության ապագայի ուղենիշները, իրավական ձեւակերպում տվեց անկախության... ավելին →

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13-րդ համագումարում10.03.2012

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13-րդ համագումարում

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 13-րդ համագումարին: Համագումարում Սերժ Սարգսյանը հանդես է եկել հաշվետու զեկույցով: *** ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13–րդ համագումարում Սիրելի՛ հանրապետականներ, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի... ավելին →