Կուսակցության գործադիր մարմինը

Բաղդասարյան Վահրամ Վաղինակի

Բաղդասարյան Վահրամ Վաղինակի

ՀՀԿ նախագահի տեղակալ

Ծնվելէ 1961թ. հունիսի 15-ին Վանաձորում:
1978-1979թթ. «Կինշինտրեստում», իսկ 1980-1984թթ. Երևանի «Երազ» ավտոգործարանում ուսմանը զուգընթաց աշխատել է որպես բանվոր:
1979-1984թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ մաթեմատիկոսի որակա­վոր­մամբ:
1984-1988թթ. եղել է Կիրովականի «Արդավտոմատիկա» ԳԱՄ գիտաշխատող:
1992թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան:
1992թ. եղել է Վանաձորի կահույքի արտադրական միավորման փոխտնօրեն, 1993թ.` գլխավոր տնօրեն:
1998թ. ավարտել էԵրևանի արտաքին տնտեսական կապերի և կառա­վարման ինստիտուտի տնտեսաիրավագիտության ֆակուլտետը՝ տնտեսա­գետի որակավորմամբ:
2009թ. ընտրվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:
2011-2012թթ.՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահ:
Գիտամանկավարժական գործունեություն
1986թ.-ից դասավանդում է Կիրովականի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ, ներկայումս՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան՝ ՎՊՀ):
1995թ.-ից ՎՊՀ ինֆորմատիկա և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ է:
2002թ.-ից ՎՊՀ խորհրդի անդամ է, իսկ 2005 թվականից՝ գիտխորհրդի անդամ:
2005-2007թթ. ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսագիտական ինստիտուտի ԲՈՀ մասնագիտական խորհրդի անդամ:
2016թ.-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի և Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) գործող տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդի անդամ է:
Չորս գրքի և հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է:
Դոկտորական աշխատանքի 3 նախապաշտպանություն է տեղի ունեցել 3 տարբեր երկրներում՝ Մելբուրն՝ Ավստրալիա, Չիկագո՝ ԱՄՆ, Անկարա՝ Թուրքիա:
Մաթեմատիկոս: Տնտեսագետ: Տեխնիկական գիտությունների թեկնածու: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:
Հասարակական գործունեություն
2005թ.-ից «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրն է և նախագահը:
2006թ.-ից Հայաստանի հայրենակցական միությունների միաբանության նախագահն է:
Քաղաքական գործունեություն
1988թ. ընտրվելէ ՎՊՄԻԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:
1990-1996թթ. ընտրվել է Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1995-1999թթ.1-ին գումարման ԱԺ պատգամավորթիվ 60 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետայինև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀ ԱԺ ներկայացուցիչ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում:«Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
1999-2003թթ. 2-րդ գումարման ԱԺ պատգամավորթիվ 46 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, այնուհետև` «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
2003-2007թթ. 3-րդ գումարման ԱԺ պատգամավորթիվ 37 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար: Անկուսակցական:
2011թ.-ից ՀՀԿ անդամ է:
2012թ. մայիսի 6-ին ընտրվել է 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրա­ցուցակով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2014թ. մայիսից ԱԺ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության ղեկավար: Գումարման ընթացքում ղեկավարել է ՀՀ-Ավստրիա, ՀՀ-Իրան, ՀՀ-Մեքսիկա, ՀՀ-Տաջիկստան միջխորհրդարանական բարեկամական խմբերը, ինչպես նաև անդամակցել Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովին և ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Բահրեյն, ՀՀ-Հունաս­տան, ՀՀ-Չինաստան, ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբերին: Համա­հե­ղինակ է թվով 23 օրենսդրական նախաձեռնության և ԱԺ 2 հայտարա­րության:
2014թ.-ից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:
Պարգևներ և կոչումներ
1985թ.-ից բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ է:
Պարգևատրվել է շուրջ 17 մեդալով, այդ թվում` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2016թ.), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2016թ.), Ռումինիայի Ագային ժողովի մեդալով (2014թ.), Սլովակիայի Հանրապետության «Սլովակիայի ազգային կուսակցության» պատվավոր մեդալով (2014թ.),«Ղարաբաղյան շարժում» հուշամեդալով (2013թ.), «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով (2013թ.), «Վազգեն Առաջին Կաթողիկոս Ամենայն Հայոց» մեդալով (2011թ.), «Ռուսաստանի հայերի միության 10 տարի» հոբելյանական մեդալով (2010թ.), «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կողմից «Մեր բարեկամ» մեդալով (2007թ.):
2010թ. Մարգահովիտ համայնքի, 2014թ.` Շահումյան համայնքի պատվավոր քաղաքացի է:
Զինապարտ է: Պահեստի ավագ լեյտենանտ:

Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ: