Կանանց խորհուրդ
Խորհրդի նախագահ`
Հերմինե Նաղդալյան
ՀՀԿ կանանց կազմակերպության աշխատանքները կազմակերպող, համակարգող մարմինը կանանց խորհուրդն է, որը հիմնադրվել է 2001թ.։ ՀՀԿ կանանց խորհուրդը գործում է ՀՀԿ կանոնադրության հիման վրա և իր գործունեությունն իրականացնում է ՀՀԿ խորհրդի հաստատած ծրագրերով: Համագործակցելով կուսակցության բոլոր կառույցների հետ՝ կանանց խորհուրդը ծրագրում և կատարում է իր աշխատանքները`
- ՀՀկ գաղափարախոսության, կանոնադրական խնդիրների և ծրագրերի կատարման և քարոզչության ուղղությամբ.
- Հայկական հոգևոր, մշակութային և պատմական արժեքների քարոզչության ուղղությամբ՝ ելնելով Ազգի և Հայրենիքի հավիտենականության գաղափարներից.
- Կանանց, ընտանիքի, մայրության և մանկության բազմապիսի հիմնախնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ, ելնելով յուրաքանչյուր անհատի, ընտանիքի, հետևաբար և Ազգի արժանավայել կեցությունն ապահովելու հրամայականից.
- Ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության ձևավորմանը, հայոց պետականության ամրապնդմանը նպաստելու ուղղությամբ:
Կանանց խորհուրդը բաղկացած է 28 անդամներից`
- Նաղդալյան Հերմինե - ԱԺ նախագահի տեղակալ, կանանց խորհրդի նախագահ, Կազմակերպչական հանձնախմբի նախագահ
- Աճեմյան Կարինե - ԱԺ պատգամավոր, Մշակույթի հանձնախմբի նախագահ
- Մուրադյան Ռուզաննա - ԱԺ պատգամավոր, Գաղափարաքարոզչական հանձնախմբի նախագահ
- Պողոսյան Կարինե -ԱԺ պատգամավոր
- Պետրոսյան Շուշան-ԱԺ պատգամավոր
- Եսայան Մարգարիտ -ԱԺ պատգամավոր
- Հովհաննիսյան Արփինե-ԱԺ պատգամավոր
- Նահապետյան Նաիրա - Երևան քաղաքի ավագանի, Գործարար կանանց հանձնախմբի նախագահ
- Քուշքյան Ալինա - "Էրեբունի" բժշկական քոլեջի տնօրեն, Առողջապահական հանձնախմբի նախագահ
- Անտոնյան Գայանե - Շենգավիթի հակահամաճարակային տեսչության պետ
- Ստեփանյան Նաիրա- Սիսիանի թիվ 4 դպրոցի տնօրեն
- Սողոմոնյան Գայանե- Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ
- Ղարիբյան Սոնա -ՀՀ ֆինանսների նախարարություն ֆինանսական վերահսկողության տեսչության պետ
- Բաղդասարյան Ջեմմա- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
- Գասպարյան Գայանե- ՀՊԱՀ մագիստրատուրայի բաժնի վարիչ,ագր.գիտ.թեկնածու
- Բեգլարյան Սոնա- Անելիք Բանկի Շենգավիթ մասնաճյուղի կառավարիչ
- Արսենյան Արմինե- Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն
- Սայադյան Գայանե -Արմավիր մարզի կրթության վարչության պետ
- Բուբուշյան Ջուլիետա - ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար
- Գևորգյան Վարդուհի -ՀՀ աշխատանքի և սոց. հարցերի նախար.սոց. ապահով.ծառայության աշխատակազմի Քնանքեռ-Զեյթուն սոց. ապահով. Տարածքային բաժնի պետ
- Դավթյան Վիկտորիյա - Ռուս-հայկական հումանիտար ժամանակակից համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն
- Խաչատրյան Լյոլյա- ՀԷՑ ՓԲԸ արհմիության նախագահի տեղակալ
- Խանզադյան Անահիտ - Վանաձորի Շառա Տալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն
- Մալխասյան Էլեոնորա- Գավառի պետական երաժշտական քոլեջի տնօրեն
- Դավթյան Սվետլանա - Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար
- Պողոսյան Սոնա- Արարատի հիվանդանոցի 'Բժշկ. Կենտրոն' ՓԲԸ ախտորոշիչ բաժանմունքի վարիչ
- Ղազարյան Փառանձեմ - Վայոց Ձորի մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ
- Մովսիսյան Անժելա- Վաղարշապատի թիվ 5 դպրոցի փոխտնօրեն
Կանանց խորհրդի կազմում գործում են կազմակերպչական, գաղափարաքարոզչական, մշակութային, կրթական, սոցիալական հարցերի, առողջապահության, կանանց ձեռներեցության, հասարակության մեջ կանանց դերի բարձրացման հանձնաժողովները:








































































