Ֆիզկուլտուրայի և սպորտի խորհուրդ

Խորհրդի նախագահ`
Ռազմիկ Ստեփանյան

ՀՀԿ ֆիզկուլտուրայի և սպորտի հանձնաժողովը գործում է ՀՀԿ կանոնադրության հիման վրա և իր գործունեությունն իրականացնում է ՀՀԿ խորհրդում հաստատված համապատասխան ծրագրերով:
Հանձնաժողովի հիմնական նպատակներն են՝
  • գործնական ծրագրերի ներդրումը, որոնք ՀՀԿ անդամների առօրյայում կարմատավորեն ֆիզիկական կուլտուրան և սպորտը, կուսակցության անդամների շրջանում սպորտը որպես առողջ ապրելակերպի գրավական՝ լայն քարոզչության տարածումը.
  • տարբեր մարզաձևերից առաջնությունների անցկացման միջոցով՝ տարածքային կազմակերպությունների և կուսակցության անդամների միջև փոխադարձ կապի ամրապնդումը.
  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական հեռանկարային ծրագրերի, նորմատիվային ակտերի ու չափորոշիչների նախագծերի մշակում և քննարկում, կուսակցության խորհրդին այդ ուղղությամբ համապատասխան առաջարկությունների ներկայացում.
  • ՀՀԿ նախընտրական ծրագրով ամրագրված՝ ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում պետության առաջնահերթ խնդիրներին առնչվող հիմնադրույթների կենսագործման գործընթացին անմիջական մասնակցության և մշտական աջակցության ապահովում:
ՀՀԿ ֆիզկուլտուրայի եւ սպորտի խորհուրդը բաղկացած է 17 անդամներից`
 
  1. Ալեյան Գոռ - ՀՀ ԿԳՆ խաղային մարզաձեւերի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  2. Աթոյան Ստեփան - “Հայաստան” ՄՄ Երեւանի բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի գլխավոր մարզիչ
  3. Բարսեղյան Ռուդիկ - “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունում սպորտային մեկնաբան
  4. Գաբրիելյան Հովհաննես -ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտ, բաժնի վարիչ
  5. Գրիգորյան Հենրիկ - “Հայաստան” ՄՄ Երեւանի ատլետիկայի եւ սեղանի թենիսի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի ուսմասվար
  6. Եղիազարյան Յաշա - ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության Գյումրու ատլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  7. Երիցյան Ռուդիկ - “Հայաստան” ՄՄ Երեւանի ատլետիկայի եւ սեղանի թենիսի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  8. Խաչատրյան Աշոտ - “Հայաստան” ՄՄ Երեւանի հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  9. Խաչիկյան Ռուդիկ - “Հայաստան” ՄՄ Վանաձորի մարզապալատի տնօրեն
  10. Խանզրատյան Գոհար- “Հայաստան” ՄՄ ատլետիկայի եւ սեղանի թենիսի մարզադպրոցի թենիսի մարզիչ
  11. Հունանյան Դավիթ - Երեւանի քաղաքապետարանի Ավան վարչական շրջանի շախմատի մարզադպրոցի տնօրեն
  12. Մամիկոնյան Յուրա - Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ
  13. Պետրոսյան Սմբատ - “Հայաստան” ՄՄ նախագահի տեղակալ
  14. Միքայելյան Գագիկ - “Հայաստան” ՄՄ Երեւանի Ձյուդո-սամբոյի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  15. Պետրոսյան Սոկրատ - “Հայաստան” ՄՄ Երեւանի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  16. Ստեփանյան Ռազմիկ - “Հայաստան” ՄՄ նախագահ
  17. Շարբաթյան Մարտին - ՀՀԿ Շենգավիթի ՏԿ կազմակերպիչ