Կուսակցության գործադիր մարմինը

Հարությունյան Դավիթ Էդոնիսի

Հարությունյան Դավիթ Էդոնիսի

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծնվել է 1963թ. մարտի 5-ին Երեւանում:

1975-1980թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում:

1980-1983թթ. եղել է ասպիրանտ ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում:

1982-1988թթ. ուսանել է Ռոստովի Մ.Սուսլովի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:

1988-1992թթ. ուսանել է Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1981 թվականից` Երեւանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ, ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, Երեւանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն, Երեւանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն:

1995-1998թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

1997թ.` Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:

1997-1998թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ,

1998-2007թթ.` ՀՀ արդարադատություն նախարար:

2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):

07.06.2007 - առ այսօր` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Մխիթար Գոշ» մեդալներով:

Տեխնիկական գիտությունների թեկնածու է, երկու մենագրությունների եւ քսանից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: