Կուսակցության գործադիր մարմինը

Բեգլարյան Գագիկ Բեգլարի

Բեգլարյան Գագիկ Բեգլարի

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ

 Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1964թ. հունվարի 1, ք. Երևան

Կրթություն
1971-1978 թթ. - Երևանի թիվ 33 դպրոց:
1978 -1981թթ. - Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց:
1981-1985 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ:

Աշխատանքային գործունեություն
1993թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր:
2002թ. ընտրվել, 2005-ին և 2008-ին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ:
2009թ. մարտի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ:
2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ:
2012թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
2012 թ. հունիսի 16-ից 2017 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն էր։


Այլ տվյալներ
1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:
2004թ. պաշտպանել է «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն,
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: