Լուրեր

Կայացել է ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը16.05.2017

Կայացել է ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ Քննարկվել և հաստատվել են Հայաստանի Հանրապետութունում 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը: Վերջինս առաջիկա 3 տարվա համար ձևավորվելու է առավել տնտեսական աճին նպաստող շեշտադրմամբ:... ավելին →

Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների` ՀՀԿ-ն հավաքել է 71.25% ձայն15.05.2017

Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների` ՀՀԿ-ն հավաքել է 71.25% ձայն

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները բոլոր՝ 474 տեղամասերից ստացված տվյալների հիման վրա։ Ընտրություններին մասնակցում էին «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր Ծիրանի» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները։ Երևանի քաղաքապետի թեկնածուները 3 են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի»)։ Ըստ ԿԸՀ նախնական... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է հանուն Երևանի վաղվա օրվա և հանուն երևանցու բարեկեցիկ ապագայի14.05.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է հանուն Երևանի վաղվա օրվա և հանուն երևանցու բարեկեցիկ ապագայի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտանիքի անդամների հետ միասին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/19 ընտրատեղամասում մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը: Ընտրությունը կատարելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քվերակել է հանուն Երևանի վաղվա օրվա և հանուն երևանցու բարեկեցիկ ապագայի: Օգտվելով առիթից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է... ավելին →

Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում14.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում

Վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել 4/53 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է, որ քվեարկել է հանուն լավ Երևանի և ավելացրել, որ մայրաքաղաքը ցանկանում է տեսնել ժամանակակից, կառավարման ճկուն համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջների կատարմանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքի խնդիրները պետք է լուծել լավ կառավարմամբ, ավելի խելացի համակարգով և ներդրումային դաշտի բարելավմամբ:... ավելին →

Կառավարությունում քննարկվում են անտառային ոլորտի բարեփոխումները13.05.2017

Կառավարությունում քննարկվում են անտառային ոլորտի բարեփոխումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Ներկայացնելով հայեցակարգի հիմնական դրույթները՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այն ուղղված է անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավման ու ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրների լուծմանը: Ոլորտում... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին12.05.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին

Երևանի կենդանաբանական այգի կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է համայնքային բյուջեի միջոցներով այգում իրականացվող վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներին: Քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանի և Արամ Սուքիասյանի, ինչպես նաև այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է տարածքում, հետևել աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները նշել... ավելին →