Լուրեր

«ԱԻՆ-ից ակնկալում ենք ժամանակակից և խելացի կառավարում». Վարչապետն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն17.05.2017

«ԱԻՆ-ից ակնկալում ենք ժամանակակից և խելացի կառավարում». Վարչապետն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, խնդիրներն ու անելիքները: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Կարապետյանին ներկայացրել է, մասնավորապես, քաղաքացիական պատրաստության միջոցով ազգային դիմակայության բարձրացման, աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման, բնակչության օգնության հասանելիության ապահովման ուղղությամբ կարողությունների զարգացման, միջազգային... ավելին →

Տարոն Մարգարյան. «Պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով»16.05.2017

Տարոն Մարգարյան. «Պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով»

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներին: «Նախ և առաջ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին մեր ծրագրին: Սա իսկապես պարտավորեցնող է ու ակնկալում եմ, որ այսուհետ բոլորս միասին պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով, որպեսզի... ավելին →

Կայացել է ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը16.05.2017

Կայացել է ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ Քննարկվել և հաստատվել են Հայաստանի Հանրապետութունում 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը: Վերջինս առաջիկա 3 տարվա համար ձևավորվելու է առավել տնտեսական աճին նպաստող շեշտադրմամբ:... ավելին →

Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների` ՀՀԿ-ն հավաքել է 71.25% ձայն15.05.2017

Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների` ՀՀԿ-ն հավաքել է 71.25% ձայն

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները բոլոր՝ 474 տեղամասերից ստացված տվյալների հիման վրա։ Ընտրություններին մասնակցում էին «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր Ծիրանի» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները։ Երևանի քաղաքապետի թեկնածուները 3 են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի»)։ Ըստ ԿԸՀ նախնական... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է հանուն Երևանի վաղվա օրվա և հանուն երևանցու բարեկեցիկ ապագայի14.05.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է հանուն Երևանի վաղվա օրվա և հանուն երևանցու բարեկեցիկ ապագայի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտանիքի անդամների հետ միասին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/19 ընտրատեղամասում մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը: Ընտրությունը կատարելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քվերակել է հանուն Երևանի վաղվա օրվա և հանուն երևանցու բարեկեցիկ ապագայի: Օգտվելով առիթից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է... ավելին →

Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում14.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում

Վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել 4/53 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է, որ քվեարկել է հանուն լավ Երևանի և ավելացրել, որ մայրաքաղաքը ցանկանում է տեսնել ժամանակակից, կառավարման ճկուն համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջների կատարմանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքի խնդիրները պետք է լուծել լավ կառավարմամբ, ավելի խելացի համակարգով և ներդրումային դաշտի բարելավմամբ:... ավելին →