Լուրեր

Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը (DEMYC) շնորհավորել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանը՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ հաղթանակի կապակցությամբ10.04.2017

Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը (DEMYC) շնորհավորել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանը՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ հաղթանակի կապակցությամբ

Ապրիլի 6-9-ը Լվով քաղաքում անցկացվել է Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (DEMYC) խորհրդի հանդիպումը, որին ներկա է եղել նաև DEMYC փոխնախագահ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանը: Ծրագիրը կրել է «Անդրսահմանային համագործակցություն. Եվրոպայի ընդլայնման հեռանկարները» խորագիրը: Ծրագրի շրջանակներում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը խոսել է ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին՝ նշելով, որ նման ձևաչափով... ավելին →

Տարոն Մարգարյան.«Ապօրինի ծառահատում իրականացնողը պետք է ենթարկվի օրենքով սահմանված ամենախիստ պատժին»10.04.2017

Տարոն Մարգարյան.«Ապօրինի ծառահատում իրականացնողը պետք է ենթարկվի օրենքով սահմանված ամենախիստ պատժին»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ օրը մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին: «Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է: Բոլորիդ է հայտնի ապօրինի ծառահատումների հետ կապված իմ դիրքորոշումը. ցանկացած նման դեպք պետք է օրենքով սահմանված կարգով պատժվի: Իսկ ա՛յս դեպքում ծառահատում իրականացնողները պետք է անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն օրենքով... ավելին →

Վարչապետին է ներկայացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքը08.04.2017

Վարչապետին է ներկայացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է 2017 թ. համար 5 գերակա խնդրի և 18 միջոցառման կատարման մասին: Մասնավորապես, ներդրումների ներգրավման մասով 2017 թ. սկզբից կազմվել է ներդրումային ծրագրերի ցանկը՝ ըստ կազմակերպությունների և... ավելին →

Մայրության տոնի առթիվ շնորհավորանքներ՝ մայրացած կանանց07.04.2017

Մայրության տոնի առթիվ շնորհավորանքներ՝ մայրացած կանանց

Ավանդաբար կանանց միամսյակի ամենանվիրական օրը՝ապրիլի 7-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելում են ծննդատներ, շնորհավորում մայրացած կանանց տոնի և երեխայի ծննդի կապակցությամբ : ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ` Ռ. Մուրադյանը, Ն. Նահապետյանը, Գ. Անտոնյանը, Ջ. Բաղդասարյանը և Ա. Քուշկյանը, ՀՀԿ տարբեր տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների անդամներ այսօր այցելեցին ծննդատներ շնորհավորելով այս օրերին... ավելին →

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել պետական ձեռնարկությունների հետագա գործունեության կոնկրետ առաջարկներ07.04.2017

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել պետական ձեռնարկությունների հետագա գործունեության կոնկրետ առաջարկներ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծություն: Վարչությունը, ելնելով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013, 2014 և 2015 թվականների տնտեսական արդյունքների վերլուծությունից, ըստ գործունեության արդյունավետության մակարդակի իրականացրել է նշված... ավելին →

Կառավարությունը գնում է պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 50 մլրդ ՀՀ դրամով ավելացնելու քայլին06.04.2017

Կառավարությունը գնում է պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 50 մլրդ ՀՀ դրամով ավելացնելու քայլին

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը հանդես է եկել աշխատանքային արտակարգ ռեժիմի անցնելու վերաբերյալ հայտարարությամբ: «Անցել են ընտրությունները շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե: Իմ հորդորը մեր բոլոր թիմակիցներին հետևյալն է՝ աշխատանքային ռեժիմի, համապատասխան ջանքերի, պատասխանատվության և բոլոր գործողությունների մասով հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Ուրախացնում եմ... ավելին →