Լուրեր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ (YEPP) 20-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը13.02.2017

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ (YEPP) 20-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը փետրվարի 7-12-ը Հռոմում մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության (YEPP) 20-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը: Հանդիպումն ուղեկցվել է YEPP խորհրդի հավաքով, որը նվիրված է եղել Եվրոպայում պոպուլիզմի դեմ պայքարին: Հավաքին մասնակցել են Եվրոպական տարբեր կազմակերպությունների ավելի քան 250 ներկայացուցիչներ: Հանդիպմանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Լիլիթ... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված նոր առաջարկներ13.02.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված նոր առաջարկներ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման ծրագրերին՝ նկատելով, որ այդ ուղղությամբ դեռևս կան անելիքներ, ինչի մասին վկայում են նաև վարչական շրջանների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների և իրականացված ծրագրերի տարեկան հաշվետվությունները: «Վերջին տարիներին մայրաքաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ որոշակի աշխատանքներ, իհարկե, տարվել են, սակայն պետք է նաև արձանագրենք, որ համաչափ զարգացման մեր... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ13.02.2017

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրը չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 9-ի «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» N96-Ա որոշումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցի առնչությամբ ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում հանգել են եզրակացության, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը... ավելին →

Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները յուրովի են նշել Տյառնընդառաջը13.02.2017

Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները յուրովի են նշել Տյառնընդառաջը

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Լոռու մարզի ՀՀԿ-ական երիտասարդները յուրօրինակ մոտեցմամբ են նշել տոնը: Նրանք իրենց փոքրիկ... ավելին →

Դասախոսությամբ հանդես է եկել ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը13.02.2017

Դասախոսությամբ հանդես է եկել ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը

Սույն թվականի փետրվարի 11-ին ՀՀԿ «ԱՆդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում «Հետխորհրդային տարածաշրջանում կուսակցական քաղաքական համակարգի զարգացման առանձնահատկություններն ու տեսլականները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը։ Դպրոցի ունկնդիրները բանախոսի հետ քնարկեցին աշխարհաքաղաքական գործընթացները, նախընտրական պայքաորվ եւ սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված զարգացումները ՀՀ-ում, ԼՂՀ հակամարտությունը եւ մի շարք այլ... ավելին →

Տեղի է ունեցել Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ժողովը11.02.2017

Տեղի է ունեցել Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ժողովը

2017 թվականի փետրվարի 9-ին ՀՀԿ Կենտրոնի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ Խանջյան 13 և Խանջյան 14 սկզբնական կազմակերպությունների ստեղծման ժողովը: Ժողովին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչ Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության նախագահ Ռուբեն Սադոյանը և Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Ժողովի ընթացքում ՀՀԿ շարքերը համալրեցին նոր... ավելին →