Լուրեր

Քննարկվել են Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հեռանկարները09.01.2017

Քննարկվել են Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին: Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն: «Մենք... ավելին →

ՍՅՈՒՆԻՔԻ ՀՀԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ07.01.2017

ՍՅՈՒՆԻՔԻ ՀՀԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Ս.թ. հունվարի 3-ին Կապանում տեղի ունեցավ Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի 22 անդամներից 17-ը : ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը վարում էր ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ.Թադևոսյանը: Օրակարգում` Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր Ռ. Թադևոսյանը ներկաներին տեղեկացրեց որ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ս. Խաչատրյանը ներկայացրել է... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով31.12.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով

Սիրելի՛ համաքաղաքացիներ, ավարտին է մոտենում 2016 թվականը: Այն լի էր ինչպես կարևոր ծրագրերով ու ձեռքբերումներով, այնպես էլ որոշակի փորձություններով: Տարին մեզ ավելի համախմբեց ու վերահաստատեց, որ արժանավոր ժողովուրդ ենք: Այն նաև նոր հերոսներ տվեց, ու գալիք սերունդների համար հավերժացրեց նրանց անունները: Այսօր՝ տարեմուտի շեմին, իմ հարգանքի տուրքն եմ մատուցում մեր բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին մեր երկրի խաղաղության և մեր ժողովրդի վաղվա օրվա համար: Սիրելի՛... ավելին →

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամանորյա ուղերձը31.12.2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամանորյա ուղերձը

Սիրելի հայրենակիցնե՛ր. Այսօր այնպես է ստացվել, որ ես լինելով ձեզանից մեկը՝ հնարավորություն և պատիվ ունեմ շնորհավորելու ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը: Սրտա՛նց շնորհավորում և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի տաք, ջերմ, լուսավոր ու սիրով լի: Այս օրերին ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ հնարավորություն կունենաք միմյանց բազմաթիվ լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասելու, ձեր երեխաներին և թոռնիկներին գրկելու, ծնողներին մեծարելու: Ես հույս ունեմ, որ միմյանց ասված... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին30.12.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ավանդույթի համաձայն, տարեմուտի նախաշեմին այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողներին: Քաղաքապետի հետ միասին զորամաս է այցելել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: Ողջունելով ու գալիք տոների առթիվ շնորհավորելով զինծառայողներին և զորամասի սպայական անձնակազմին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց բարի ծառայություն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի... ավելին →

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգին29.12.2016

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակագային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգին, որի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար: Մասնավորապես, կամրագրվի ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջների... ավելին →