Լուրեր

Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետ29.12.2016

Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Արարատի մարզի մարտական հենակետ: Այցի շրջանակում Գալուստ Սահակյանը ծանոթացել է զինծառայողների առօրյային, մարտական պատրաստվածությանը, զրուցել նրանց հետ, քննարկել նրանց հուզող խնդիրները: Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելով զինվորներին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել է, որ երկրի անվտանգության... ավելին →

Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը28.12.2016

Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող երկկողմ փոխգործակցության վերաբերյալ: Կարեն Կարապետյանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանակը, ինչը... ավելին →

ՀՀԿ կանանց խորհրդի անդամները Ամանորին ընդառաջ այցելել են պաշտպանական դիրքեր28.12.2016

ՀՀԿ կանանց խորհրդի անդամները Ամանորին ընդառաջ այցելել են պաշտպանական դիրքեր

ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչները տարբեր առիթներով հաճախ են լինում հայկոց բանակի զորամասերում և արդեն ավանդույթ են դարձել նաև տարեմուտի այցերը սահմանապահ դիրքեր: Այս տարին ևս բացառություն չէր: Դեկտեմբերի 28-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գյուղերի պաշտպանական դիրքեր՝ տեղում ծանոթանալու մարտական հենակետերի սպառազինությանը, դիրքային ապահովվածությանը, գոտեպնդելու և... ավելին →

Կայացել է ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ տարեվերջյան հաշվետու նիստը27.12.2016

Կայացել է ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ տարեվերջյան հաշվետու նիստը

Դեկտեմբերի 26-ին կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության տարեվերջյան հաշվետու նիստը, որին ներկա են եղել ՀՀԿ Լոռու մարզային խորհրդի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀԿ Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և մի շարք այլ հյուրեր: Նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ կողմից 2016 թ.-ին կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն` հոլովակի տեսքով: Նիստի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում հյուրընկալել է ԶԼՄ ներկայացուցիչներին27.12.2016

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում հյուրընկալել է ԶԼՄ ներկայացուցիչներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին հարուստ էր իրադարձություններով, այնպես որ, կարծում եմ, ձանձրանալու առիթ չունեցաք: Լրատվամիջոցների... ավելին →

Հանձնարարվել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը26.12.2016

Հանձնարարվել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի բոլոր վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության առանձնացված բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա օպերատիվ հերթապահություն: Մասնավորապես՝ կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան... ավելին →