Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին30.09.2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը: Գալուստ Սահակյանն իր խոսքում փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերն... ավելին →

Տեղի է ունեցել Մալաթիա - Սեբաստիա տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նիստը30.09.2016

Տեղի է ունեցել Մալաթիա - Սեբաստիա տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նիստը

Այսօր տեղի ունեցավ Մալաթիա - Սեբաստիա տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նիստ, որին մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը և ՀՀԿ կանանց խորհրդի անդամները: Մալաթիա - Սեբաստիա տարածքային կազմակերպության նորընտիր կանանց խորհրդի առաջին հանդիպումն էր ՀՀԿ կանանց խորհրդի նախագահի և անդամների հետ: Կանանց խորհրդի նախագահ Օ. Պետրոսյանը ողջունելով ներկաներին ներկայացրեց խորհրդի և հանձնախմբերի կառուցվածքը, ինչպես նաև կատարվելիք աշխատանքային ծրագրերը: ՀՀԿ կանանց... ավելին →

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Թբիլիսիում կայացել է Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումի կազմկոմիտեի նիստը  29.09.2016

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Թբիլիսիում կայացել է Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումի կազմկոմիտեի նիստը

Ավարտվել է Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի(NIMD) նախաձեռնությամբ Թբիլիսիում անցկացված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումի կազմկոմիտեի նիստը, որին ֆորումի մասնակից յուրաքանչյուր երկրից ներկա են եղել 2-ական կուսակցության ներկայացուցիչներ: Նիստին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Հայկ Մամիջանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Ամփոփվել են Հարավային Կովկասի երիտասարդ... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին28.09.2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին խորհրդարանում, բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները: ԱԺ նախագահը կարեւորել է բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունն ու մեծ ներդրումը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարը... ավելին →

Քննարկվել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր27.09.2016

Քննարկվել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է լիբանանյան «AZPro» ընկերության սեփականատեր Սայիդ Թաուկի հետ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: «Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ... ավելին →

Երիտասարդ ՀՀԿ-ականների մասնակցությամբ անցկացվել է <<Հայկական առաջնորդության ակադեմիա>> եռօրյա ծրագիրը26.09.2016

Երիտասարդ ՀՀԿ-ականների մասնակցությամբ անցկացվել է <<Հայկական առաջնորդության ակադեմիա>> եռօրյա ծրագիրը

Սեպտեմբերի 23-25-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Մաքս վան դեր Սթոյլ և Էդուարդո Ֆրեյ հիմնադրամների համատեղ նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվել է <<Հայկական առաջնորդության ակադեմիա>> ծրագիրը, որին մասնակցել են ՀՀ խորհրդարանական 7 կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Խաչիկյանը, Դիանա Ադամյանը, Հայկազ Շահնազարյանը և Ռուբեն Թովմասյանը: Ծրագրի շրջանակներում քննարկումներ են... ավելին →