Լուրեր

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ԱԺ աշխատակազմին28.12.2015

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ԱԺ աշխատակազմին

 Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ամանորյա տոնական ընդունելության էր հրավիրել ԱԺ աշխատակազմին: Նա շնորհավորել է ԱԺ աշխատակիցներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով նրանց աշխատանքային նորանոր հաջողություններ, ընտանեկան բարեկեցություն, երկրին՝ խաղաղություն: «Ցանկանում եմ, որ աշխատակազմի աշխատանքը գնահատվի ոչ միայն ձեզանից յուրաքանչյուրի կողմից, այլ օրինակ ծառայի մեր մյուս աշխատակիցների համար»,- ասել է խորհրդարանի... ավելին →

ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ ջանքերով փոքրիկ Արմանի խնդրանքն անպատասխան չմնաց27.12.2015

ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ ջանքերով փոքրիկ Արմանի խնդրանքն անպատասխան չմնաց

 Դեկտեմբերի 26-ին ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ անդամները այցելեցին վեցամյա փոքրիկ Արմանին, ով վերջերս խնդրել էր օգնել իրեն գրենական պիտույքների հարցով: ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ-ն, անտարբեր չգտնվելով փոքրիկի խնդրանքի նկատմամբ, այցելեց նրա ընտանիքին և օգնություն ցուցաբերեց սննդի ու գրենական պիտույքների տեսքով: ՀՀԿ-ական երիտասարդները զանազան նվերներ տվեցին ընտանիքի երեխաներին, ինչպես նաև հեռախոս փոքրիկ Արմանին: Անակնկալ այցելությունից և նվերներից փոքրիկ Արմանի ողջ ընտանիքը շատ հուզված և... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Աշոտ Գալստյանին և Հարություն Շախկյանին25.12.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Աշոտ Գալստյանին և Հարություն Շախկյանին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի նախաշեմին նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահարների կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Գալստյանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահար Հարություն Շախկյանին: Շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց գործունեությունը դասական երաժշտարվեստի զարգացման գործում՝ առանձնակի կարևորելով նաև մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու... ավելին →

Քննարկվել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը25.12.2015

Քննարկվել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կոշտ թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքները և ուսումնասիրությունները: Ներկայացվել է, մասնավորապես, Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը, որի նպատակը հանրապետության ողջ տարածքում այս համակարգի բարելավումն է: Քննարկվել են, մասնավորապես, ռազմավարությամբ սահմանված գերակայությունները, առաջարկվող միջոցառումները և ակնկալվող... ավելին →

Սոցիալապես անապահով ընտանիքներն անվճար կստանան թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր24.12.2015

Սոցիալապես անապահով ընտանիքներն անվճար կստանան թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը: Ըստ որոշման կից հիմնավորման, տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից լիովին իրականացվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային... ավելին →

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ կառավարման խորհրդի նիստին24.12.2015

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ կառավարման խորհրդի նիստին

 ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է համալսարանի կառավարման խորհրդի նիստին: Խորհուրդը լսել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հաշվետվությունը համալսարանի 2015 թվականի գործունեության մասին: Քվեարկությամբ խորհուրդը բավարար է համարել կատարված աշխատանքները, ինչպես նաեւ հաստատել է համալսարանի 2016 թվականի բյուջեի նախագիծը: Խորհրդի նիստի ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ... ավելին →