Լուրեր

Խորհրդարանն ընդունել է 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը09.12.2015

Խորհրդարանն ընդունել է 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը

 Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Եզրափակելով նախագծի խորհրդարանական քննարկումները՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ քննարկումները շահագրգիռ էին եւ լի ծանրակշիռ տնտեսական ու քաղաքական հարցադրումներով, բազմաթիվ ծրագրերի ֆինանսավորման ավելացման առաջարկներով: Գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը... ավելին →

Հանձնարարվել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը08.12.2015

Հանձնարարվել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը

 Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, ըստ անհրաժեշտության իրականացվում են փոսալցման և ճաքալցման աշխատանքներ: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել տվյալ աշխատանքների ընթացքը: Շարունակվում է ամենօրյա հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման,... ավելին →

Վարչապետը ներկա է գտնվել ԵՊԲՀ-ի 95-ամյակին նվիրված նիստին08.12.2015

Վարչապետը ներկա է գտնվել ԵՊԲՀ-ի 95-ամյակին նվիրված նիստին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին: ՀՀ նախագահի հրամանագրերով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ... ավելին →

Ազգային ժողովի քառօրյա նիստում08.12.2015

Ազգային ժողովի քառօրյա նիստում

 Դեկտեմբերի 8-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացնելով մեկ համաձայնագիր՝ 1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (կից հայտարարությամբ) 5-րդ, 6-րդ հոդվածները, 7-րդ հոդվածի 2-րդ եւ 10-րդ հոդվածի 3-րդ կետերը: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Ջինիշյան հիշատակի... ավելին →

ԿԸՀ-ն ամփոփեց հանրաքվեի արդյունքները. «այո»՝ 825,622, «ոչ»՝ 421,59307.12.2015

ԿԸՀ-ն ամփոփեց հանրաքվեի արդյունքները. «այո»՝ 825,622, «ոչ»՝ 421,593

 Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի արտահերթ նիստում ամփոփվեցին 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները: ԿԸՀ անդամները ստորագրեցին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: Ըստ արձանագրություն՝ Հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 547 հազար 918 է: Տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների... ավելին →

 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը մասնակցեց լրագրողների և քաղաքական գործիչների համար Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված եռօրյա դասընթացներին07.12.2015

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը մասնակցեց լրագրողների և քաղաքական գործիչների համար Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված եռօրյա դասընթացներին

Դեկտեմբերի 3-5-ը Հայաթ Փլեյս հյուրանոցում գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(ԿԱՀ) նախաձեռնությամբ անցկացվեցին «Քաղաքական հաղորդակցություն. Ատելության լեզուն լրատվական դաշտում.բնորոշում, ազդեցություն, հետևանքներ» խորագրով դասընթացներ լրագրողների և քաղաքական գործիչների համար: Դասընթացներին մասնակցում էին 14 լրագրողներ և 4 քաղաքական գործիչներ: Ծրագրին ներկայացված էին մասնակիցներ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունից, «Օրինաց... ավելին →