Լուրեր

 EDS-ի անդամները հանդիպել են Վիգեն Սարգսյանի հետ11.12.2015

EDS-ի անդամները հանդիպել են Վիգեն Սարգսյանի հետ

Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության (EDS) ադամները, ովքեր այս օրերին Երևանում անցկացնում են խորհրդի հավաք, դեկտեմբերի 10-ին հանդիպել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։ Վիգեն Սարգսյանը կարևորել է այն փաստը, որ եվրոպական այս կազմակերպության խորհրդի հավաքն անցկացվում է Երևանում։ Նա ընդգծել է, որ 2015 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ է,... ավելին →

Պարգեւատրում Ազգային ժողովում11.12.2015

Պարգեւատրում Ազգային ժողովում

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 11-ին ծննդյան 70-ամյակի առթիվ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով: Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով Մկրտիչ Մինասյանի գործունեությունը եւ մեծ ավանդը նորանկախ Հայաստանի կայացման եւ հզորացման գործում, շնորհավորել է նրան եւ մաղթել երկար տարիների կյանք ու բարեկեցություն: ավելին →

Շարունակվում են հայկական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները11.12.2015

Շարունակվում են հայկական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները, որին մասնակցել են պատասխանատու պետական գերատեսչությունների ներկայացուցիչները: Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելանքի պարագայում ՀՀ-ից դեպի ՌԴ հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները և պետական աջակցության մեխանիզմները: Այս համատեքստում... ավելին →

 Երևանում մեկնարկել է EDS-ի հավաքը. կքննարկվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև10.12.2015

Երևանում մեկնարկել է EDS-ի հավաքը. կքննարկվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքը։ Նշենք, որ 2015թ. ամռանը Եվրոպայի ամենամեծ երիտասարդական այս կազմակերպությանը անդամակցել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ), և հավաքը Երևանում անցկացվում է Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության հրավերով։ Բացման արարողության ժամանակ ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, ողջունելով 20 երկրի շուրջ 50 երիտասարդներին, ընդգծեց, որ... ավելին →

 Եվրոպացի երիտասարդները հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ10.12.2015

Եվրոպացի երիտասարդները հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ

Դեկտեմբերի 10-ին «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքի մասնակիցները խորհրդարանում հանդիպում են ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Խորհրդարանի խոսնակը, ողջունելով երիտասարդներին Հայաստանի օրենսդիր մարմնում, կարևորել է EDS-ի դերը Եվրոպայի ուսանողական շարժման մեջ։ Նա նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում մեծ դերակատարում է վերապահվում երիտասարդներին իրենց հետագա գործունեության համար։ Գալուստ Սահակյանը նկատել է, որ EDS-ի անդամները... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին10.12.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին: Կազմակերպության անդամները Երեւան են այցելել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի հրավերով: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այս տարվանից անդամակցում է միջազգային ուսանողական կառույցին: Նշենք, որ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության հավաքին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել շուրջ քսան երկրի պատվիրակներ: ... ավելին →