Լուրեր

Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը21.12.2015

Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

 Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Նիստի մեկնարկին պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի դիվերսիաների հետեւանքով զոհված հերոսների հիշատակը: Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ արտահերթ նիստերում քննարկված մի շարք օրինագծեր: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են... ավելին →

Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր19.12.2015

Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին, ով պատրաստվում է Հայաստանի ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների և ներկայում տարվող աշխատանքների ընթացքը: «Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավարը միաժամանակ նշել է, որ ընկերությունը մտադիր է չսահմանափակվել այս... ավելին →

Վարչապետն ընդունել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահին18.12.2015

Վարչապետն ընդունել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում GeoProMining-ի գործունեությանն ու իրականացվող ծրագրերի ընթացքին: ավելին →

Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին17.12.2015

Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության պահուստային ֆոնդից 130 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար: Ըստ հիմնավորման՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում:... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին17.12.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Հունաստանի... ավելին →

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հյուրընկալել է ՀՀԿ 13-րդ արագ շախմատի առաջնության 1-ին տեղ զբաղեցրած շախմատիստներին16.12.2015

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հյուրընկալել է ՀՀԿ 13-րդ արագ շախմատի առաջնության 1-ին տեղ զբաղեցրած շախմատիստներին

Դեկտեմբերի 16-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը հյուրընկալել է ՀՀԿ 13-րդ արագ շախմատի առաջնությունում թիմային հաշվարկով 1-ին պատվավոր տեղ զբաղեցրած շախմատիստներ Զավեն Անդրեասյանին, Հովհաննես Գաբուզյանին և Էլինա Դանիելյանին: Արա Սադոյանը շնորհավորել է շախմատիստներին և հանձնել պատվոգրեր՝ նշելով, որ շախմատային յուրաքանչյուր հաղթանակ բարձր է գնահատվում նաև կուսակցության համար և մաղթել շախմատիստներին նորանոր հաջողություններ:  ավելին →