Լուրեր

Գումարվել է Աժ արտահերթ նստաշրջան14.12.2015

Գումարվել է Աժ արտահերթ նստաշրջան

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած կարգով: Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի դեկտեմբերի 14-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օր` ժամը 11:00-ին, գումարել մեկուկես ժամ տեւողությամբ չորս... ավելին →

<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> կազմակերպությունն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև12.12.2015

<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> կազմակերպությունն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Դեկտեմբերի 12-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կառույցը՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունը (EDS) ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Նշենք, որ բանաձևը EDS-ի խորհրդի հավաքի օրակարգ էր մտցվել Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության առաջարկով, որն այս տարվա ամռանից եվրոպական ամենամեծ երիտասարդական այս կառույցի անդամ է։ Բանաձևը դատապարտում է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության... ավելին →

 EDS-ի անդամները հանդիպել են Վիգեն Սարգսյանի հետ11.12.2015

EDS-ի անդամները հանդիպել են Վիգեն Սարգսյանի հետ

Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության (EDS) ադամները, ովքեր այս օրերին Երևանում անցկացնում են խորհրդի հավաք, դեկտեմբերի 10-ին հանդիպել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։ Վիգեն Սարգսյանը կարևորել է այն փաստը, որ եվրոպական այս կազմակերպության խորհրդի հավաքն անցկացվում է Երևանում։ Նա ընդգծել է, որ 2015 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ է,... ավելին →

Պարգեւատրում Ազգային ժողովում11.12.2015

Պարգեւատրում Ազգային ժողովում

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 11-ին ծննդյան 70-ամյակի առթիվ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով: Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով Մկրտիչ Մինասյանի գործունեությունը եւ մեծ ավանդը նորանկախ Հայաստանի կայացման եւ հզորացման գործում, շնորհավորել է նրան եւ մաղթել երկար տարիների կյանք ու բարեկեցություն: ավելին →

Շարունակվում են հայկական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները11.12.2015

Շարունակվում են հայկական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները, որին մասնակցել են պատասխանատու պետական գերատեսչությունների ներկայացուցիչները: Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելանքի պարագայում ՀՀ-ից դեպի ՌԴ հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները և պետական աջակցության մեխանիզմները: Այս համատեքստում... ավելին →

 Երևանում մեկնարկել է EDS-ի հավաքը. կքննարկվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև10.12.2015

Երևանում մեկնարկել է EDS-ի հավաքը. կքննարկվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքը։ Նշենք, որ 2015թ. ամռանը Եվրոպայի ամենամեծ երիտասարդական այս կազմակերպությանը անդամակցել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ), և հավաքը Երևանում անցկացվում է Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության հրավերով։ Բացման արարողության ժամանակ ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, ողջունելով 20 երկրի շուրջ 50 երիտասարդներին, ընդգծեց, որ... ավելին →