Լուրեր

Սահմանադրական բարեփոխումների նախագծից անմասն չմնացին նաև Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականները23.11.2015

Սահմանադրական բարեփոխումների նախագծից անմասն չմնացին նաև Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականները

 Նոյեմբերի 20-22-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականների համար Ծաղկաձորում անցկացվեցին դասընթացներ սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ: Ծրագրին մասնակցում էին Լոռու մարզից շուրջ 100 նոր անդամագրված երիտասարդներ: Եռօրյա դասընթացները մեկնարկեցին ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի ողջույնի խոսքով, ով նորանդամ երիտասարդներին մաղթեց ակտիվ և հաջողություններով լի գործունեություն... ավելին →

Քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող վճարային տերմինալները և այլ սարքավորումները կտեղափոխվեն մայթերի այլ հատվածներ23.11.2015

Քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող վճարային տերմինալները և այլ սարքավորումները կտեղափոխվեն մայթերի այլ հատվածներ

 Համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` մայրաքաղաքի շինհրապարակներում շարունակվում են վերամբարձ կռունկների շահագործումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ ուսումնասիրությունները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում գույքագրվել են կառուցապատման օբյեկտներում տեղակայված վերամբարձ կռունկները, և անվտանգության նկատառումներով, կառուցապատողներին նախազգուշացվել է հաշվի առնել ինչպես քաղաքաշինության մասին օրենքով... ավելին →

Քննարկվել են հայ-իրանական տնտեսական կապերի հետագա ընդլայնմանն ուղղված հարցեր23.11.2015

Քննարկվել են հայ-իրանական տնտեսական կապերի հետագա ընդլայնմանն ուղղված հարցեր

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Վարչապետը շնորհավորել է պարոն Սաջադիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա ակտիվ գործունեությունը կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հայ-իրանական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում կապերի... ավելին →

Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ23.11.2015

Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած կարգով: Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի նոյեմբերի 23-ին հրավիրված արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է արտահերթ նիստի յուրաքանչյուր օր` ժամը 11:00-ին, գումարել մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ` յուրաքանչյուր... ավելին →

ՀՀԿ Շենգավիթ տարածքայինը համալրվել է նոր կուսակցականներով21.11.2015

ՀՀԿ Շենգավիթ տարածքայինը համալրվել է նոր կուսակցականներով

 Նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության Շենգավիթ տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ Շենգավիթ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Մարտին Սարգսյանը: ՀՀԿ Շենգավիթ տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին մի... ավելին →

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր20.11.2015

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Առանձնակի կարևորելով երկու գերատեսչությունների միջև հարաբերությունների էլ ավելի ամրապնդումն ու գործակցության շրջանակների ընդլայնումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել վերջին տարիներին ձևավորված համագործակցությունից և ընդգծել, որ այն իսկապես արդյունավետ ու հաջողված է եղել: Քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ Երևանի... ավելին →