Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարկկու Մարկկուլայի հետ19.09.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարկկու Մարկկուլայի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արևելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնֆերանսի համանախագահ Մարկկու Մարկկուլայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Առանձնակի կարևորելով Արևելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնֆերանսի բյուրոյի նիստի և համաժողովի Երևանում առաջին անգամ անցկացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն լավ հարթակ է... ավելին →

Պարգեւներ ՀՀ Անկախության տոնի առթիվ19.09.2015

Պարգեւներ ՀՀ Անկախության տոնի առթիվ

 Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Անկախության տոնին ընդառաջ պարգեւներ է հանձնել ԱԺ աշխատակազմի մի խումբ աշխատակիցների: Անկախության օրը մեր երկրի տոնացույցում ամենանվիրականն է ու պատահական չէ, որ մեզանից յուրաքանչյուրը հենց այդ օրն է արժեւորում իր անցած ճանապարհը, պետականաշինության գործում ունեցած ներդրումը: Խորհրդանշական այդ օրը լավ առիթ է նաեւ գնահատելու մարդկանց, ում աշխատանքի շնորհիվ ապահովվում է խորհրդարանի բնականոն աշխատանքը: Պարգեւատրվել են ամենատարբեր ոլորտների... ավելին →

Տեղի ունեցավ հրաձգարանի բացում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում19.09.2015

Տեղի ունեցավ հրաձգարանի բացում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ հրաձգարանի բացում` Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՊՆ պաշտոնատար մի շարք անձինք: Միջոցառման ընթացքում... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի գործընկերոջ հետ18.09.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի գործընկերոջ հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Դոորին Կիրտոակեի հետ, ով Երևան է այցելել` մասնակցելու սեպտեմբերի 18-19-ը «Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի» բյուրոյի նիստին ու «Տեղական ժողովրդավարությունը արևելյան գործընկերության երկրներում» թեմայով համաժողովին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները՝... ավելին →

Կառավարությունում ավարտվել են ՀՀ 2016 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները18.09.2015

Կառավարությունում ավարտվել են ՀՀ 2016 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում ավարտվել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Սեպտեմբերի 18-ին «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի, Ֆինանսների, Տրանսպորտի և կապի, Պաշտպանության, Կրթության և գիտության, Առողջապահության, Արդարադատության, Երևանի քաղաքապետարանի, Ազգային անվտանգության խորհրդի,... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին18.09.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, կարեւորել է երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը, երկու երկրների միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային... ավելին →