Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին17.09.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտակ Հանիսյանին: Վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու հաջողված: Քաղաքապետը նաև նկատել է, որ վարչական շրջանի առջև դրված խնդիրներն անցած երեք տարիների ընթացքում ստացել են համապատասխան... ավելին →

Արտոնություն՝ տեղական արտադրության և արտահանման խթանման համար17.09.2015

Արտոնություն՝ տեղական արտադրության և արտահանման խթանման համար

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունն ընդունել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշում: Որոշմամբ սահմանվել է, որ գերակա ոլորտում իրականացվող... ավելին →

Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը17.09.2015

Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը

Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Խորհրդարանականները շարունակել են հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին: Հարցերը հիմնականում վերաբերել են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեությանը, սեփականության իրավունքին, Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ... ավելին →

Տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն տարծքային կազմակերպության խորհրդի նիստը17.09.2015

Տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն տարծքային կազմակերպության խորհրդի նիստը

Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն տարծքային կազմակերպության խորհրդի նիստը: Նիստը վարել է Քանաքեռ-Զեյթուն տարծքային կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Ղազարյանը, ով իր դիմումի համաձայն վայր է դրել լիազորությունները:  Քանաքեռ-Զեյթունի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Հանիսյան Արտակը, ով նաև ընտրվել է «Քանաքեռ-Զեյթուն» վարչական շրջանի ղեկավար: ավելին →

Վարչապետի գլխավորությամբ մեկնարկել են ՀՀ 2016 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները16.09.2015

Վարչապետի գլխավորությամբ մեկնարկել են ՀՀ 2016 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մեկնարկել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Սեպտեմբերի 16-ին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Մշակույթի, Սփյուռքի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկայի և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Բնապահպանության, Քաղաքաշինության նախարարությունների, ՀՀ սահմանադրական... ավելին →

Պարգեւատրում Ազգային ժողովում16.09.2015

Պարգեւատրում Ազգային ժողովում

 Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանին: Շնորհավորելով տիկին Շահվերդյանին եւ կարեւորելով մանկավարժի դերը հայ իրականության մեջ՝ Ազգային ժողովի նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության ընթացքում: ավելին →