Լուրեր

Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը05.10.2015

Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորել է բոլոր ուսուցիչներին: ԱԺ նախագահը շնորհավորել է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի բոլոր ուսուցիչներին եւ իր այն գործընկերներին, ովքեր վայելել են ուսուցիչ լինելու բերկրանքը՝ մաղթելով նրանց առողջություն, լավատեսություն ու բարեկեցություն: Պատգամավորներն այնուհետեւ ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած... ավելին →

ՀՀԿ Կանանց խորհրդի կողմից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ուսուցչի տոնին նվիրված ամենամյա միջոցառում05.10.2015

ՀՀԿ Կանանց խորհրդի կողմից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ուսուցչի տոնին նվիրված ամենամյա միջոցառում

 Հոկտեմբերի 5-ին ՀՀԿ Կանանց խորհրդի կողմից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ուսուցչի տոնին նվիրված ամենամյա միջոցառումը: Ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ` ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Մարգարիտ Եսայանը, Երեւանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանը, Ռուզաննա Սիրունյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ Գ. Անտոնյանը,... ավելին →

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ ուսուցչի օրվան նվիրված միջոցառում 04.10.2015

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ ուսուցչի օրվան նվիրված միջոցառում

 Հոկտեմբերի 4-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի և Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության, Սիսիանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսուցչի օրվան նվիրված միջոցառում , որի ընթացքում կատարվեց նաև օրվա առիթով պարգևատրված մանկավարժների պարգևների հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի մասնակիցների հետ02.10.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի մասնակիցների հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի կազմակերպիչ, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած կիսամարաթոնի մասնակիցներ, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆին, Լատվիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Գունտիս Զալիտիսին և Հունաստանի... ավելին →

Վարչապետ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը02.10.2015

Վարչապետ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, Գերմանիայի դեսպանության անձնակազմին և Ձեր միջոցով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Գերմանիայի Միասնության օրվա առթիվ: Գերմանիայի... ավելին →

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը02.10.2015

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը

 Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կայացման գործում մեծ ներդրում ունեցած կազմակերպություններին, հայաստանյան ակադեմիական կառույցներին, քաղաքական գործիչներին եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին: Միջոցառումը մեկնարկել է քաղաքացիական... ավելին →