Լուրեր
Վարչապետը հանդիպել է սահմանապահ համայնքների աշակերտներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սյունիքի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանապահ համայնքների աշակերտներին: Կառավարության ղեկավարը զրուցել է աշակետների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը և ողջունել... ավելին →
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ուսումնական տարվա ավարտի առթիվ: Դպրոցներում այսօր հնչող վերջին զանգը ձեզ նախապատրաստում է մի ճանապարհորդության, որի բարեհաջող ընթացքը կախված է նախեւառաջ ձեզնից: Առաջին հերթին ինքներդ եք ձեր առաջնորդը՝ ձեր ձեռք բերած գիտելիքների եւ դաստիարակության, ձեր հանդեպ ունեցած հավատի եւ վստահության, ձեզ հետ կապված հույսերի ու ցանկությունների, եւ, իհարկե, ձեզ հղվող բարեմաղթանքների ուղեկցությամբ: Այն ժամանակաշրջանը,... ավելին →
Կառավարությունն ականջալուր է քաղաքացիների մտահոգությանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախ վարչապետն անդրադարձել է ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններին, որոնց համաձայն բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացված հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսներն ըստ էության վճարում է պետությունը՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը: Կառավարության ղեկավարը նաև շեշտել է, որ այս... ավելին →
Ավարտին է մոտենում ԼՂՀ-ում ընթացող <<Առողջ ապրելակերպ 2015>> եռօրյա առողջապահական ծրագիրը
Մոտենում է ավարտին մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած <<Առողջ ապրելակերպ 2015>> ծրագիրը, որը կազմակերպվել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի պետական բժշկական համալսարանի ՈՒսանողական խորհրդարանի համատեղ նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է երեխաների և դեռահասների շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի վերաբերյալ տեղեկատվության մակարդակը, դպրոցի ուսուցիչներին իրազեկել առաջին բուժօգնության առաջնային դրույթների... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնին: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու համար: Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ մշակութային կապերի զարգացման առթիվ: Նա կարեւորել է երկու... ավելին →
Քննարկվել են Երևանի և Մեխիկոյի միջև համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ: «Հայաստանի Հանրապետության և Մեքսիկայի միջև համագործակցությունը գտնվում է... ավելին →