Լուրեր
Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Մայիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 18-21-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 8 հարց, 1 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում... ավելին →
Վենետիկի բիենալեն ցույց տվեց հայ արվեստի ներուժը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգին անցնելը վարչապետն անդրադարձել է Վենետիկի բիենալեում մայիսի 9-ին Հայաստանի գրանցած հերթական հաղթանակին: Միջոցառմանը մասնակցող 53 երկրից Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի: Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցել է սփյուռքահայ... ավելին →
Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները` նկատելով, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ։ «Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում, ուստի անհրաժեշտ է... ավելին →
ՎԶԵԲ-ի վարկային ծրագրով կիրականացվի արտաքին լուսավորության ծրագիր
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության» վարկային ծրագիրը, նաև` վերոնշյալ ծրագրի աջակցության համաձայնագրերը: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին: ՎԶԵԲ նախագահի հետ սույն ծրագրի աջակցության համաձայնագիրը ստորագրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ծրագրի համաձայնագիրը՝ «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն... ավելին →
Քննարկվել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման առանցքային ոլորտներում իրականացվող ծրագրերում և նշել, որ կառավարությունը շահագրգիռ է ավելի ընդլայնել ու զարգացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև փոխգործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, ինչի արդյունքում էլ ներկայում քննարկվում... ավելին →