Լուրեր

Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում գործող մի քանի ընկերությունների ներդրումային ծրագրերին27.08.2014

Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում գործող մի քանի ընկերությունների ներդրումային ծրագրերին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ներդրումային ծրագրերին: Ընկերության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Ղազախստան, Ռումինիա, Լեհաստան: Բանակցություններ են տարվում նաև Բուլղարիա արտահանելու համար: Սպասվում է, որ ընթացիկ տարում կարտահանվի 2-2,5 մլն շիշ կոնյակ: Ծրագրվում է նոր սարքավորումների տեղադրման նպատակով այս տարի ներդնել 7... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Փյունիկ» միություն26.08.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Փյունիկ» միություն

 Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպություն: Հարկ է նկատել, որ մայրաքաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ծրագրերից շատերն իրականացվում են շահառու տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: ... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում26.08.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում

 Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտա: Վարչական շրջանի ղեկավարի և շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ պողոտայի 12200քմ ընդհանուր մակերեսով տարածքում ընթացող նորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կնորացվեն պողոտայի 8600 քմ գրանիտե կենտրոնական և 3600 քմ բազալտե եզրային... ավելին →

Վերակառուցվում է Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգին26.08.2014

Վերակառուցվում է Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգին

 Երևանի զարգացման քաամյա ծրագրի շրջանակում 2014թ. իրականացվող շինբարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով Կենտրոն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած բարեկարգվող այգու շինհրապարակ: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվում է և... ավելին →

Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին կանադացի խորհրդարանականների հետ26.08.2014

Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին կանադացի խորհրդարանականների հետ

 Օգոստոսի 26-ին Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամների հետ: Ողջունելով հյուրերին՝ խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշեց, որ հայ-կանադական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն եւ բնորոշվում են որպես ջերմ-բարեկամական ու գործընկերային: Հյուրերի խնդրանքով Հովհաննես Սահակյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններին եւ Թուրքիայի ժխտողական... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը26.08.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը

 Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին պատգամավորներ Բրեդ Բաթը, Լեոն Բենուան, Ռաս Հյուբերտը եւ «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ-ի նախագահ Մաջիդ էլ Շաֆին, ՀԿ անդամներ Սամուել Պլետտը եւ Հանի Պողոսյանը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, կարեւորեց Հայաստանի եւ Կանադայի միջեւ քաղաքական երկխոսությունը եւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահի... ավելին →