Լուրեր

20.08.2014

Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի... ավելին →

ԱԺ նախագահը հանդիպեց «Բազե-2014» հավաքի մասնակիցների հետ20.08.2014

ԱԺ նախագահը հանդիպեց «Բազե-2014» հավաքի մասնակիցների հետ

 Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում հանդիպեց «Բազե-2014» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի մասնակիցների հետ: Նշենք, որ «Բազե» հավաքը մեկնարկել է օգոստոսի 18-ին: Այն կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: Հավաքի մասնակիցները շուրջ 500 երիտասարդներ են՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հավաքի մասնակիցներին, մտաբերեց, որ «Բազեի» կազմավորման փուլում որոշակի... ավելին →

Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքը18.08.2014

Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Բազե-2014» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի հանդիսավոր բացմանը: Շնորհավորելով բազեականներին հավաքի մեկնարկի առթիվ` երկրի վարչապետը նշել է. « «Բազե» երիտասարդական հավաքի հիմքում դրված է հայության եռամիության սուրբ գաղափարը՝ միասնության միջոցով խրախուսելու հայրենասիրությունը, պահպանելու ազգային հարուստ ավանդույթները, բացահայտելու և զարգացնելու հայ երիտասարդների... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների այցը Տավուշի մարզ17.08.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների այցը Տավուշի մարզ

 Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը եւ ՀՀԿ... ավելին →

Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանը15.08.2014

Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախ վարչապետին է ներկայացրել ԱԻՆ հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս արտակարգ պայմաններում իրականացնել հրդեհի մարման աշխատանքներ և փրկարարական գործառույթներ: Արմեն Երիցյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում տեխնիկական միջոցները համալրելու ուղղությամբ: Այնուհետև ԱԻՆ... ավելին →

Կառավարությունում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացման հեռանկարները15.08.2014

Կառավարությունում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացման հեռանկարները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունել է արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչներին՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետն ընդգծել է, որ մասնավորապես, ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը, և այդ նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել տարբեր ծրագրերի իրագործմանը: Վարչապետ... ավելին →