Լուրեր

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը. կառավարությունն անդրադառնում է շփման գծի իրավիճակին07.08.2014

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը. կառավարությունն անդրադառնում է շփման գծի իրավիճակին

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչև այսօրվա օրակարգով նախատեսված խնդիրների քննարկումն անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ վերջին տասը օրերի ընթացքում շփման գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը: Ձայնը տալիս եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան - Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ 2014 թվականը Հայաստանի, Արցախի, հայկական բանակի համար լարված ժամանակահատված էր: Ադրբեջանի... ավելին →

Տնտեսվարողները կգործեն հավասար մրցակցային դաշտում07.08.2014

Տնտեսվարողները կգործեն հավասար մրցակցային դաշտում

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն առաջարկել է անդրադառնալ վերջին 10 օրվա ընթացքում շփման գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը: Հաղորդմամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (առանձին): Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անունից խորին ցավակցություն է հայտնել քաջաբար ընկած զինվորների ծնողներին ու հարազատներին և առաջարկել մեկ րոպե լռությամբ... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Լավագույն մարզական ընտանիք 2014»-ի հաղթող ճանաչված Երևանի թիմին07.08.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Լավագույն մարզական ընտանիք 2014»-ի հաղթող ճանաչված Երևանի թիմին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի 19 ընտանիքներին, այդ թվում այս տարի առաջին անգամ Երևանը ներկայացրած հաշմանդամություն ունեցող մարզիկներին: Ողջունելով ներկաներին ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հաղթական գավաթը Երևան բերելու համար՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը... ավելին →

Շինարարի օրվա առթիվ ոլորտի լավագույն ներկայացուցիչները խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով07.08.2014

Շինարարի օրվա առթիվ ոլորտի լավագույն ներկայացուցիչները խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով

 Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր մեկնարկել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և իր անունից շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք և նորանոր ստեղծագործական հաջողություններ: « Շինարարի մասնագիտությունն ամենապատվավոր մասնագիտություններից է և արժանի հարգանք է վայելում մեր երկրում: Շինարարի աշխատանքի արդյունքով է... ավելին →

Վարչապետը ծանոթացել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին06.08.2014

Վարչապետը ծանոթացել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածի (73.2-83.12 կմ) շինհրապարակ՝ վերականգնողական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են 2014 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով՝ 1 մլրդ 180 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Հանրապետության վարչապետին է ներկայացվել շինարարական... ավելին →

Շարունակվում են ՀՀ վարչապետի աշխատանքային այցերը ՀՀ մարզեր. կառավարության ղեկավարն այսօր Լոռու մարզում էր06.08.2014

Շարունակվում են ՀՀ վարչապետի աշխատանքային այցերը ՀՀ մարզեր. կառավարության ղեկավարն այսօր Լոռու մարզում էր

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզկենտրոն Վանաձորից, որտեղ վարչապետը ներկա է գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման և «911» ծառայության Լոռու ահազանգման կենտրոնների բացման արարողությանը: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել կենտրոններում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և հնարավորություններին: Այնուհետև վարչապետ Աբրահամյանը մոտեցել է ՀՀ ԱԻՆ Լոռու... ավելին →