Լուրեր
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակը մեր ամենանվիրական տոնն է: Սա հրաշալի առիթ է արժևորելու, հիշելու, քննարկելու, վերլուծելու, գնահատելու մեր ձեռքբերումները: Հանձնաժողովը պետք է ամեն ինչ անի, որ պատշաճ կերպով և մեծ հանդիսավորությամբ նշենք Հայաստանի... ավելին →
Միջոցառումներ կանանց միամսյակի շրջանակներում
ՀՀԿ Կանանց խորհուրդը ավանդաբար բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներով է նշանավորում,,Կանանց միամսյակը ,, : Այս տարին ևս բացառություն չէ՝ տարաբնույթ միջոցառումներ՝ կնոջ և ընտանիքի, կրթության և մշակույթի, առողջապահության ,սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ: Օրեր առաջ ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հ. Նաղդալյանի ,պատգամավորներ Ռ.Մուրադյանի, Կ.Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվաց կանանց՝ համայնքապետերի և... ավելին →
ատչելի բնակարաններ ձեռք բերելու ավելի նպաստավոր պայմաններ՝ երիտասարդ ընտանիքների համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների ընդգրկման և վերջիններիս մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այսպիսով՝ բարձրացել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ... ավելին →
Տարոն Մարգարյան. «Մեր թերություններն առաջինը մենք պետք է վերհանենք և շտկենք»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի վերահսկողության վարչության աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է 2015 թվականին վարչության կողմից կատարած աշխատանքների հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվության մասով քաղաքապետն իր հստակ դիտարկումներն է արել: «Վերահսկողության վարչությունն այն օղակն է, որը պետք է հետևողական լինի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մեր գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների նկատմամբ: Ու... ավելին →
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԿՈՏԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Տեղի է ունեցել ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը, որը վարել է ՀՀԿ Կոտայքի ՏԿ խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը: Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի 2015 թվականի գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև անդրադարձ կատարվել տարածքային կազմակերպության խորհրդի 2016 թվականի գործունեության ծրագրային ուղղություններին: Տարածքային կազմակերպության խորհրդի նիստի ընթացքում ներկայացվել է նաև ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ... ավելին →
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ ՏարոնՄարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. փետրվար ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ... ավելին →