Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ18.06.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Համառոտ կերպով ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները՝ քաղաքապետը նշել է, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ: «Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի... ավելին →

Հանդիպում ՀՀ վետերանների միավորման խորհրդի ներկայացուցիչների հետ18.06.2014

Հանդիպում ՀՀ վետերանների միավորման խորհրդի ներկայացուցիչների հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ վետերանների միավորման խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Բարձր գնահատելով պետականաշինության գործում վետերանների ունեցած ավանդն ու շարունակվող ազգանվեր գործունեությունը` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների... ավելին →

Կառավարության ղեկավարն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին18.06.2014

Կառավարության ղեկավարն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին, ովքեր փաստահավաք առաքելությամբ հունիսի 16-18-ը գտնվում են Հայաստանում: Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողներին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: « Մենք կարևորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման... ավելին →

Հարգանքի տուրք՝ Տիգրան Պետրոսյանի հիշատակին17.06.2014

Հարգանքի տուրք՝ Տիգրան Պետրոսյանի հիշատակին

 Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի և բազմաթիվ շախմատասերների հետ միասին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հարակից տարածք, հարգանքի տուրք մատուցել մեծանուն հայ շախմատիստի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Տիգրան Պետրոսյանի կիսանդրու մոտ: ավելին →

Հովիկ Աբրահամյանն Արտաշատում հանդիպել է միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին17.06.2014

Հովիկ Աբրահամյանն Արտաշատում հանդիպել է միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի թիվ 1 դպրոց, որտեղ անցկացվում էր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությունը: Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են «Մաթեմատիկա»-ի միասնական քննության թեստերի փակ ծրարները: Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է քննության անցկացման ընթացակարգին, զրուցել դիմորդների հետ և մաղթել հաջողություն: Վարչապետը պահանջել է քննությունն անցկացնող պատասխանատուներից անել ամեն ինչ՝... ավելին →

ՀՀ վարչապետ. «Հարկային օրենսգրքի ներդրումը մեր տնտեսության ու երկրի մրցունակության երաշխիքներից է լինելու»17.06.2014

ՀՀ վարչապետ. «Հարկային օրենսգրքի ներդրումը մեր տնտեսության ու երկրի մրցունակության երաշխիքներից է լինելու»

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Հայաստանի միասնական հարկային օրենսգրքի մշակմանը նվիրված միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հարկային բարեփոխումների ծրագիրը: Հայաստանի վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է միասնական հարկային օրենսգրքի մշակումն ու ներդրումը մեր երկրի երկարաժամկետ և կայուն զարգացման տեսանկյունից: « Ընդամենը երեք շաբաթ առաջ Ազգային ժողովը... ավելին →