Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը
ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էին խորհրդի բոլոր անդամները, ներկա էր նաև ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Օրակարգում` ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության 2015 թվականին կատարված ախատանքների մասին հաշվետվություն /զեկ.` Գ. Բադալյան/ 2016 թվականի միջոցառումների ծրագիր - ժամանակացույցի հաստատում ՀՀԿ շարքերը... ավելին →
Վարչապետն ընդունել է Ֆերմերների ազգային միավորման անդամներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆերմերների ազգային միավորման (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանին և ՖԱՄ նախագահության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մեղվաբուծության, թռչնաբուծության, անասնապահության և անասնաբուժության զարգացման հեռանկարներին, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Կառավարության ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության նախարարության և ՖԱՄ միջև... ավելին →
Մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյա նիստերը
Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է նստաշրջանի, ապա նաեւ՝ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծեր հետաձգելու մասին որոշումը: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատել է օրակարգերի նախագծերը եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը: Այնուհետեւ խորհրդարանը քվերակությամբ վավերացրել է նախորդ քառօրյա նիստում քննարկված... ավելին →
ՀՀԿ ԵԿ և ՀՊՏՀ ՈՒԽ համատեղ նախաձեռնությամբ կայացավ հերթական այցը մարտական հենակետ
Փետրվարի 21-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ ՀՊՏՀ շուրջ 40 ուսանողներ այցելեցին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղ: Այցելության ընթացքում երիտասարդները եղան մարտական հենակետում, հանդիպեցին մարտական դիրքում ծառայություն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, ծանոթացան նրանց ծառայողական առօրյային և առավել հստակ պատկերացում կազմեցին ռազմական արվեստի... ավելին →
Երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթացան քաղաքական ոլորտում ԶԼՄ-ների հետ աշխատանքի հմտություններին
Փետրվարի 19-20-ը <<Հայաթ Փլեյս>> հյուրանոցում Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի(NIMD) նախաձեռնությամբ անցկացվեցին <<Media Relations. Քաղաքական կուսակցությունների արդյունավետ փոխգործակցությունը ԶԼՄ-ների հետ>> խորագրով դասընթացներ: Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների համար` մարտ ամսին Թբիլիսիում կայանալիք Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ համաժողովին... ավելին →
Փետրվարի 18-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Տավուշի և Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպությունները համատեղ նախաձեռնությամբ այցելեցին Հաղարծնի վանական համալիր, որտեղ կատարած շրջայցի ընթացքում ծանոթացան տեղանքի պատմությանը: Հաջորդիվ երիտասարդները շարժվեցին դեպի Դիլիջանի միջազգային դպրոց: Նշենք, որ UWC Դիլիջան քոլեջը 2014 թ.-ին բացված երկու նոր քոլեջներից մեկն է` բարեգործներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբերդի և նրանց գործընկեր առանձին անհատների և կազմակերպությունների... ավելին →