Լուրեր
«Պարույր Սևակ» համայնքը ևս կօգտվի սահմանամերձ բնակավայրերի համար սահմանված արտոնություններից
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը կարևորել է սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, կազմակերպված և տոնական տրամադրությամբ դիմավորելու անհրաժեշտությունը: «Առաջին դասարանցիների համար այն դպրոցի հետ առաջին շփման օրն է, որը պետք է լինի կյանքի ամենավառ և հիշարժան պահերից մեկը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին,... ավելին →
«Բազե» ամենամյա երիտասարդական հավաք. «Պետք է մեր ուժերը համախմբենք ու առաջ գնանք». ՀՀ վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի հերթական հավաքի առթիվ՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ հանդիպել «Բազե»-ի գաղափարախոսության՝ հայության եռամիասնության ներքո հավաքված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր երիտասարդներին: Այս ամենամյա հավաքի կազմակերպումը երիտասարդությանն ուղղված ծրագրերի... ավելին →
Վարչապետն ընդունել է ՌԴ-ից ժամանած մի խումբ ներդրողների
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մի խումբ գործարարների: Վարչապետը ողջունել է նրանց այցը ՀՀ և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել տարբեր ոլորտներում նրանց կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մեր երկրում մի քանի խոշոր ծրագրերում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը: Գործարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության և... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահը պարգեւատրել է Վարդգես Մահտեսյանին
Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի հայկական կրոնական խմբի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ հայ-կիպրական միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաեւ Կիպրոսի հայ համայնքի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար: ՀՀ ԱԺ նախագահը Վարդգես Մահտեսյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հայանպաստ գործունեության մեջ: ավելին →
ՀՀ վարչապետ. «Նոր մակարդակի կհասցվեն Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը՝ վարչապետը դիմել է ներկաներին. «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ մի քանի օր առաջ հերթական փաստաթուղթն է ստորագրվել, ինչը նշանակում է, որ գործընթացն սկսվել է, այսինքն՝ շինարարությունը մենք հաջորդ շաբաթ սկսելու ենք: Համոզված եմ, որ Իրանի հետ... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ: ՀՀ... ավելին →