Լուրեր

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները30.10.2014

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ կապերի ակտիվացումը և խորացումը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը30.10.2014

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը

 Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին` ծննդյան 85 ամյակի կապակցությամբ` մաղթելով առողջություն եւ ամենայն բարիք: ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի... ավելին →

Տեղի ունեցավ «Կուսակցություններ և գաղափարախոսություններ» խորագիրը կրող միջոցառումը29.10.2014

Տեղի ունեցավ «Կուսակցություններ և գաղափարախոսություններ» խորագիրը կրող միջոցառումը

 Այսօր ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպությունում տեղի ունեցավ «Կուսակցություններ և գաղափարախոսություններ» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառումն համատեղ կազմակերպել էին ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական և քաղաքական հանձնաժողովները: Զեկույցներն բազմաբովանդակ էին ու հետաքրքիր: Միջոցառման ժամանակ կուսակցականները ծանոթացան գաղափարախոսությունների տեսակներին և կուսակցական համակարգերին, քաղաքական հոսանքներին և... ավելին →

Երևանի և Ամմանի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր29.10.2014

Երևանի և Ամմանի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հորդանան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամմանի գործընկերոջ՝ քաղաքապետ Աքել Բիլթաջի հետ, ստորագրել է Երևանն ու Ամմանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր: Երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված փաստաթղթի համաձայն Հայաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաքները պարտավորվել են փոխշահավետ գործակցություն ծավալել ու փորձի փոխանակում... ավելին →

ՀՀԿ կանանց խորհուրդը ընդունեց Չինաստանի Կանանց համաչինական  ֆեդերացիայի պատվիրակությանը28.10.2014

ՀՀԿ կանանց խորհուրդը ընդունեց Չինաստանի Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը

 ՀՀԿ կանանց խորհուրդը սույն թվականի հոկտեմբերի 22-24 հյուրընկալել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը: Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող հյուրերը ոչ միայն ծանոթացան ՀՀԿ կանանց խորհրդի աշխատանքներին, ծրագրերին, այլ հանդիպեցին խորհրդի, Երևանի և մարզերի կանանց խորհրդի նախագահներին և անդամներին: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և խորհրդի անդամների ուղեկցությամբ հյուրերը ծաղիկներ դրեցին 1915... ավելին →

Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվել են ՀՀ 2015 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները28.10.2014

Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվել են ՀՀ 2015 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները

 Հոկտեմբերի 28-ին խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է 2015 թ.-ի պետական բյուջեի ընդհանուր նկարագիրը եւ նախագիծը ձեւավորող քաղաքական մոտեցումները: Կառավարության... ավելին →