Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես... ավելին →
Երևանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում լայն թափով աշխատանքներ են իրականացվել նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում բնակիչների հետ մասնակցել է բարեկարգ հերթական բակի հանդիսավոր բացմանը: Բնակիչների հանգստի կազմակերպման համար բակում տեղադրվել են նստարաններ, զրուցարան, փոքրիկների համար էլ կառուցվել է ֆուտբոլի խաղադաշտ... ավելին →
Երևանի քաղաքապետը ՀՀԿ էրեբունի տ/կ-ում
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Էրեբունի տարածքային կազմակերպությունում հյուրընկալվել էր ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով անդամատոմսեր հանձնեց կուսակցությունը համալրած նոր կուսակցականներին։ Հանդիպումից հետո տեղի ունեցավ նաև տարածքային կազմակերպության խորհրդի նիստ։ ավելին →
Երևանի քաղաքապետը ՀՀԿ Նուբարաշեն տ/կ-ում
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նուբարաշեն տարածքային կազմակերպություն այցելել էր ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով անդամատոմսեր հանձնեց կուսակցությունը համալրած նոր կուսակցականներին։ Հանդիպումից հետո տեղի ունեցավ նաև տարածքային կազմակերպության խորհրդի նիստ։ ավելին →
«Սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են». քաղաքապետ Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ ներկա է գտնվել Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 21-րդ տարեշրջանի հերթական բացմանը: Արդեն 21 տարի գործող ծրագիրը երկրորդ տարին անընդմեջ համաֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը միշտ... ավելին →
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Նշենք, որ փաթեթի նպատակն է խթանել սահմանամերձ համայնքների տնտեսական ակտիվությունն ու բարելավել գործարար միջավայրը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը շարունակել է... ավելին →