Լուրեր

Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին01.12.2014

Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Երիցյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը նշել է, որ միավորված նախարարության ղեկավարի պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու հարցում հաշվի է առնվել նրա հարուստ աշխատանքային... ավելին →

Երևանի քաղաքապետարանը կհամագործակցի Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ28.11.2014

Երևանի քաղաքապետարանը կհամագործակցի Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո: Տնօրեն Արտաշես Ջավադյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է մասնաշենքերում և ծանոթացել կառույցի գործառույթներին ու պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Տարոն Մարգարյանին ներկայացնելով Փորձաքննությունների ազգային բյուրոյի կառուցվածքն ու հիմնական ստորաբաժանումների աշխատանքը՝ Արտաշես Ջավադյանը նշել է, որ կատարվող փորձաքննությունների ու տեխնիկական փորձարկումների համար այսօր բյուրոյում կիրառվում են արդյունավետ... ավելին →

Վարչապետն ընդունել է ՍԴՀԿ ներկայացուցիչներին28.11.2014

Վարչապետն ընդունել է ՍԴՀԿ ներկայացուցիչներին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին, փոխատենապետ, Լիբանանի խորհրդի անդամ Սեպուհ Գալփակյանին և ՍԴՀԿ վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է ավանդական այս կուսակցության դերը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում և կառավարության անունից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել: ՍԴՀԿ ներկայացուցիչները ողջունել են ՀՀ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատանքային այցը շարունակվում է28.11.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատանքային այցը շարունակվում է

 Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին: Նոյեմբերի 27-ի նիստում մասնակից երկրներն ընտրել են խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալենտինա Մատվիենկոն: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային... ավելին →

Տնտեսվարողները կաշխատեն առավել նպաստավոր պայմաններում27.11.2014

Տնտեսվարողները կաշխատեն առավել նպաստավոր պայմաններում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ցանկանում եմ ձեզ մի տեսակետ ներկայացնել, և դա նաև մտահոգություն է: Մեր կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարևոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը ՀԱՊԿ ԽՎ նիստում27.11.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը ՀԱՊԿ ԽՎ նիստում

 Նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում տեղի Է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասված է. «2014թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի ՄԻ-24 ուղղաթիռը. արդյունքում զոհվել է ողջ անձնակազմը: Ուղղաթիռն ընկել է 1994 թվականի մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ... ավելին →