Լուրեր

Քննարկվել են ֆինանսական ռեսուրսների հասանելիությանն ուղղված հարցեր05.03.2013

Քննարկվել են ֆինանսական ռեսուրսների հասանելիությանն ուղղված հարցեր

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ֆինանսական վարկավորման մեխանիզմների պարզեցմանը, տոկոսադրույքների նվազեցմանը և ֆինանսական ռեսուրսների հասանելիության մակարդակի բարձրացմանը վերաբերող խորհրդակցություն: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի և շահագրգիռ այլ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու համապատասխան... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Եռաբլուր05.03.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Եռաբլուր

Մարտի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Եռաբլուր պանթեոն։ ԱԺ նախագահը Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ծաղկեպսակ դրեց Սպարապետի շիրիմին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեց նրա հիշատակը։ ԱԺ նախագահը ծաղիկներ դրեց նաեւ Հայոց ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։  ավելին →

Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ04.03.2013

Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Ուսանողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Լիտվայի խորհրդարանի 9 պատգամավորների ՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությանը: Նա ասաց, որ դա խիզախ քայլ էր հատկապես ադրբեջանական կեղծ քարոզչության ֆոնին, ինչը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Եվրոպայի՝ առողջ ձգտումներով քաղաքական գործիչները կարեւորում են ինքնորոշման ճանապարհը բռնած... ավելին →

04.03.2013

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մարտի 5-ին եռօրյա պաշտոնական այցով ՀՀ կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Բունդեսթագի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բունդեսթագի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպումներ կունենան նաեւ ԱԺ... ավելին →

Հարգանքի տուրք՝ Ալեքսանդր Թամանյանի հիշատակին04.03.2013

Հարգանքի տուրք՝ Ալեքսանդր Թամանյանի հիշատակին

 ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135-ամյակին Կոմիտասի անվան պանթեոն՝ ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել անվանի ճարտարապետներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մեծանուն ճարտարապետի շիրիմին ծաղկեպսակ է դրել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։ ավելին →

Հանձնարարվել է վերանայել և հնարավորին պարզեցնել որոշ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը04.03.2013

Հանձնարարվել է վերանայել և հնարավորին պարզեցնել որոշ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվությունների նկատմամբ: Քաղաքացիների կողմից բնակելի նշանակության տարածքների, ինչպես նաև բնակելի տների նույն չափերով վերականգնման, բարեկարգման ու վերանորոգման և նման այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը հնարավորին պարզեցնելու նպատակով... ավելին →