Լուրեր

Տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ17.01.2013

Տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ

Հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նիստին ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստի մասնակիցներին, եւ քանի որ սա 2013-ի առաջին հանդիպումն էր, շնորհավորեց Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` համոզմունք հայտնելով, որ 2013 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների տարի: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր... ավելին →

Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ17.01.2013

Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ

 Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում իր վրացի գործընկերոջը դիմավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որից հետո ՀՀ կառավարությունում կայացել է երկու հարևան պետությունների գործադիր մարմինների ղեկավարների հանդիպումը: Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, մշակութային, արդարադատության, տրանսպորտային հաղորդակցության... ավելին →

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունը17.01.2013

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունը

 Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի – Ես ցանկանում եմ ասել, որ մեր առաջին պաշտոնական այցը Հայաստան, և հանդիպումը բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրում՝ շատ ջերմ է եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին` պարոն Տիգրան Սարգսյանին, ջերմ ընդունելության և հանդիպման համար: Մեր զրույցն անցել է այնպիսի միջավայրում, կարծես մենք մանկությունից ճանաչում ենք միմյանց: Ես անփորձ քաղաքական գործիչ եմ, բայց ոչ մի դժվարություն չեմ ունեցել հանդիպման ժամանակ:... ավելին →

Երևանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն16.01.2013

Երևանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական և անշարժ գույքը` շենքեր, կայաններ, տաղավարներ, ջրատար և կոյուղու ցանց, ամբարձիչներ և այլն, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MED A. KGmbH» ընկերությանը։ Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա յոթ տարվա համար կազմում է մեկ մլն... ավելին →

Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան16.01.2013

Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան

 Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին կժամանի Հայաստան: Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ: Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:... ավելին →

Ամփոփվեցին Բրյուսելում կայացած պաշտոնական հանդիպումների արդյունքները16.01.2013

Ամփոփվեցին Բրյուսելում կայացած պաշտոնական հանդիպումների արդյունքները

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարի 8-10-ը Բրյուսել կատարած այցի արդյունքները հունվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին պատվիրակության անդամներ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ Եվրոպական ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար... ավելին →