Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ-փառատոնն ավարտվեց18.12.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ-փառատոնն ավարտվեց

 Դեկտեմբերի 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը: Համերգին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մարզպետներ եւ պաշտոնատար այլ անձինք: Նշենք, որ 5-րդ մրցույթ-փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին: Այն նվիրված է Սայաթ-Նովայի 300 եւ Եղիշե Չարենցի... ավելին →

Մամուլի հաղորդագրություն  18.12.2012

Մամուլի հաղորդագրություն

 Մայրաքաղաքում տեղացած և շարունակվող ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենասարքավորում, այդ թվում` 56 ձյուն մաքրող, 62 աղցան, մայթ մաքրող 22 և <<Բելառուս GSB>> մակնիշի 34... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագաh Ջոզեֆ Բայդենին18.12.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագաh Ջոզեֆ Բայդենին

 Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Փոխնախագահ, Հայաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք ամերիկյան ժողովրդի հետ միասին, կիսում նրա վիշտը և աղոթում Աստծուն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Խնդրում եմ զոհվածների ընտանիքների անդամներին և բարեկամներին փոխանցել մեր կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը»: *** ԱՄՆ Քընեքթիքըթ նահանգում օրերս... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆ ԱԼԵՆ ԴԵԼՈՆԻՆ18.12.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆ ԱԼԵՆ ԴԵԼՈՆԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին՝ ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին, ով այսօր Երևանում ներկա կգտնվի իր մասնակցությամբ նկարահանված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ ունեցող հայ-ֆրանսիական ջերմ բարեկամական... ավելին →

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում17.12.2012

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

Դեկտեմբերի 17-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկեցին 2012 թվականի նոյեմբերի 8-ին եւ 22-ին նամակների փոխանակմամբ կնքված «2009 թվականի հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ... ավելին →

Հանձնարարվել է տոնական օրերին ապահովել հասարակական տրանսպորտի պատշաճ սպասարկում17.12.2012

Հանձնարարվել է տոնական օրերին ապահովել հասարակական տրանսպորտի պատշաճ սպասարկում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ դրանք կազմակերպվել են պատշաճ մակարդակով և ապահովվել է անվտանգ երթևեկ: Առաջիկա օրերին սպասվող տեղումների հավանականությամբ պայմանավորված, հանձնարարվել է կազմ ու պատրաստ վիճակում պահել մեքենամեխանիզմները` աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու համար: Քաղաքապետը ողջունել է նաև երիտասարդական և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը... ավելին →