Լուրեր

Սամվել Նիկոյանը համարում է, որ խորհրդարանում էթիկայի կանոնները շատ լավ պահպանվում են22.03.2012

Սամվել Նիկոյանը համարում է, որ խորհրդարանում էթիկայի կանոնները շատ լավ պահպանվում են

Շատ ավելի լավ է, որ հասարակության խնդիրները լուծվեն խորհրդարանում, քան փողոցում, քանի որ այնտեղ մտքերի բախումը կարող է ստանալ ավելի սուր և անցանկալի բնույթ, նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցում հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով չորրորդ գումարման ԱԺ-ում իշխանության և խորհրդարանական ընդդիմության միջև համագործակցությանը: «Խորհրդարանական ընդդիմության գործունեությունը ես նորմալ եմ գնահատում` անկախ նրանից, որ կարող է ինչ-որ ժամանակ ստիպված... ավելին →

Շարմազանովը կարծում է` ՀՀԿ-ն ամենամեծ շանսերն ունի ընտրական մարաթոնն ավարտեուլ որպես ֆավորիտ22.03.2012

Շարմազանովը կարծում է` ՀՀԿ-ն ամենամեծ շանսերն ունի ընտրական մարաթոնն ավարտեուլ որպես ֆավորիտ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը 2007 թ-ի համեմատությամբ աճել է. մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության կատարած սոցհարցումների համաձայն` Նախագահի վարկանիշն աճել է այն դեպքում, երբ չկա քարոզչություն, ընտրապայքար, եւ ընտրությունները լինելու են մեկ տարի հետո: «Սա նշանակում է, որը Սարգսյանն ավելացրել է իր վստահությունը: Նրան համարում են փորձառու գործիչ, եւ 33... ավելին →

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը խուսափել է պատասխանել թուրք լրագրողի հարցին 22.03.2012

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը խուսափել է պատասխանել թուրք լրագրողի հարցին

ՄԱԿ-ում կազմակերպված մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մայքլ Համերը բացահայտել է Իրանից նավթ էներգակիրներ գնող այն երկրների ցուցակը, որոնք ազատվել են «իրանական պատժամիջոցներից»: Համերը նշել է, որ դրանք Եվրամիության անդամ 12 երկրներ եւ Ճապոնիան են: Համերը խուսափել է պատասխանել թուրք լրագրողի այն հարցին, թե ինչու Թուրքիան չի ներառվել Իրանից ազատ կերպով էներգակիրներ գնել թույլատրվող երկրների ցուցակում: Փոխարենը Համերը նշել է, որ Սեուլում տեղի ունենալիք Միջուկային... ավելին →

Շնորհանդես ՀՀ Սփյուռքի նախարարությունում 22.03.2012

Շնորհանդես ՀՀ Սփյուռքի նախարարությունում

Այսօր տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով եւ նախաձեռնությամբ տպագրված 18 գրքերի շնորհանդեսը, որի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այս ծրագրի իրականացմամբ նախարարությունը փորձում է ներկայացնել սփյուռքի հիմնախնդիրները: «Ուրախ եմ, որ ծրագիրն իրականացավ Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ»,- նշեց Հակոբյանը: Նա հրատարակված գրքերը, համաձայն թեմատիկայի, խմբավորեց երեք մասի` առաջին մասը նվիրված է Սփյուռքի համայնքների պատմությանը, մասնավորապես`... ավելին →

ՀՀԿ-ն հավատում է ցուցակում ընդգրվկած բոլոր անդամներին22.03.2012

ՀՀԿ-ն հավատում է ցուցակում ընդգրվկած բոլոր անդամներին

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակն ընտրվել է մեկ սկզբունքով` շարունակել բարեփոխումների շարքը: Մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ անցած հինգ տարիների ընթացքում բարեփոխումների նպատակը եղել է ամրապնդել պետության հիմքերը, իսկ դրանց հիմքում քաղաքացու բարեկեցությունն է: «Ցուցակում ընդգրված են մարդիկ, ովքեր կարող են իրականացնել այդ գործառույթը: ՀՀԿ-ն հավատում է իր ցուցակում ընդգրվկած բոլոր 250... ավելին →

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարները կոչ են անում համատեղել ջանքերը  ԼՂ  հիմնահարցի լուծման հարցում22.03.2012

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարները կոչ են անում համատեղել ջանքերը ԼՂ հիմնահարցի լուծման հարցում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու նպատակով միջնորդական առաքելության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը (ՌԴ), Ալեն Ժյուպեն (Ֆրանսիա) և Հիլարի Քլինթոնը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նախարարները կոչ են անում կողմերին քաղաքական կամք ցուցաբերել տևական խաղաղության ապահովման համար: «2011թ-ի մայիսի 24-ին նախագահներ Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին իրենց դովիլյան հայտարարության մեջ... ավելին →