Լուրեր

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարները կոչ են անում համատեղել ջանքերը  ԼՂ  հիմնահարցի լուծման հարցում22.03.2012

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարները կոչ են անում համատեղել ջանքերը ԼՂ հիմնահարցի լուծման հարցում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու նպատակով միջնորդական առաքելության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը (ՌԴ), Ալեն Ժյուպեն (Ֆրանսիա) և Հիլարի Քլինթոնը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նախարարները կոչ են անում կողմերին քաղաքական կամք ցուցաբերել տևական խաղաղության ապահովման համար: «2011թ-ի մայիսի 24-ին նախագահներ Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին իրենց դովիլյան հայտարարության մեջ... ավելին →

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մալաթիայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգն ուղղված է Ռուսաստանի դեմ 21.03.2012

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մալաթիայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգն ուղղված է Ռուսաստանի դեմ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի թիրախը ոչ թե Իրանն է, այլ Ռուսաստանը: Համաձայն «Ջիհան» լրատվական գործակալության, Լավրովն այդ հայտարարությունն արել է «Կոմերսանտ FM» ռադիոկայանի հարցերին պատասխանելու ժամանակ: Անդրադառնալով Եվրոպայում նոր ՀՕՊ-եր տեղակայելու ԱՄՆ-ի ջանքերին, Լավրովն ասել է. «Տեսեք թե ԱՄՆ-ի թելադրանքով ՀՕՊ-երը որ երկրներում են... ավելին →

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը ներկայացվել է Սենատ21.03.2012

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը ներկայացվել է Սենատ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից ընտրված սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և Իլինոյս նահանգից ընտրված սենատոր, հանրապետական Մարկ Քըրքը երեկ ԱՄՆ Սենատ են պաշտոնապես ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող նոր բանաձև: Այս մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում, որի համաձայն, օրինագծի համահեղինակներ են հանդես եկել սենատորներ Բարբարա Բոքսերը (դեմոկրատ - Կալիֆորնիա), Մայքլ Բենեթը (դեմոկրատ - Կոլորադո), Դայան Ֆայնստայնը (դեմոկրատ - Կալիֆորնիա),... ավելին →

ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակման շուրջ քննարկումները շարունակվել են Երեվանում21.03.2012

ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակման շուրջ քննարկումները շարունակվել են Երեվանում

Այսօր Երևանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը և կուսակցության երևանյան ակտիվի հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակաման շուրջ քննարկումները: Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակման շուրջ քննարկումները շարունակվել են կուսակցության երևանյան ակտիվի հետ: ՀՀԿ-ն առաջարկելու է այնպիսի փոփոխություններ... ավելին →

 Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երեվանի խորհրդի անդամների հետ21.03.2012

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երեվանի խորհրդի անդամների հետ

Երևանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի անդամների հետ: Քաղաքապետը նշել է, որ հանրապետական կուսակցությունը մշտապես սատարել է երիտասարդ կուսակիցներին և այդ առումով որդեգրած սկզբունքը չի փոխվելու: <<Երիտասարդները մեր երկրի ապագայի կերտման երաշխավորներն են: Մենք շարունակելու ենք բանիմաց երիտասարդներին ներգրավել մեր երկրի կառավարման պետական համակարգ: Վստահ եղեք, ձեր... ավելին →

Միջոցառում` նվիրված Դերենիկ Դեմիրճյանի 135-ամյակին21.03.2012

Միջոցառում` նվիրված Դերենիկ Դեմիրճյանի 135-ամյակին

Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունը կազմակերպել էին միջոցառում` նվիրված Դերենիկ Դեմիրճյանի 135-ամյակին: Դ. Դեմիրճյանի անունը կրող թիվ 27 դպրոցի և <<Վարդանանք>> կրթահամալիրի սաները ներկայացրեցին <<Վարդանանք>> և <<Հայը>> էսսեի միաձուլման արդյունքում ծնված մի բեմականացում: Միջոցառումն իր մեջ ամփոփված գաղափարով օրինակելի դաս էր, ինչի արդյունքում... ավելին →