Լուրեր
Վարչապետը ծանոթացել է դեղագործական ընկերության զարգացման ծրագրերին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության ճյուղերից դեղագործության ոլորտում գործունեություն ծավալող «Վիտամաքս-Ե» ընկերություն: ՀՀ կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին, առաջիկա ծրագրերին և զարգացման հեռանկարներին: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության ղեկավար Էդուարդ Դիլանյանը, 1997 թվականից գործող «Վիտամաքս-Ե»-ն արտադրում է «Նարինե»... ավելին →
1-ին ընտրատարածք` Գևորգյան Էդիկ Գևորգի 2-րդ ընտրատարածք` Ֆարմանյան Սամվել Ժորայի 3-րդ ընտրատարածք` Ստեփանյան Արթուր Արսենի 4-րդ ընտրատարածք` Սարգսյան Արտակ Սամվելի 5-րդ ընտրատարածք` Գևորգյան Արթուր Սամվելի 6-րդ ընտրատարածք` Հովսեփյան Ռուբեն Գառնիկի 7-րդ ընտրատարածք` Ալեքսանյան Սամվել Լիմինդրի 8-րդ ընտրատարածք` Նահապետյան Կորյուն Գառնիկի 9-րդ ընտրատարածք` Սադոյան Ռուբեն Ալֆրեդի 10-րդ ընտրատարածք` Նուշիկյան Գարեգին... ավելին →
«Մեր երգը Ձեզ» խորագրով համերգ` նվիրված կանանց տոներին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը կազմակերպել էին «Մեր երգը Ձեզ, սիրելի´ կանայք և աղջիկներ» խորագրով համերգ՝ նվիրված կանանց տոներին։ Համերգը տեղի է ունեցել քոլեջի վերանորոգված Մեծ դահլիճում։ Ցերեկույթին իրենց կատարումներով հանդես են եկել երաժշտամանկավարժական քոլեջի սաները՝ ժողովրդական երգեցողության բաժնի դասախոս Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ, հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի... ավելին →
Հ. Նաղդալյան. «Ամեն մարդ պետք է իր վրա զգա երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքը»
«Նախագահի ելույթը հիմնված էր երկրի իրավիճակի և կարևորագույն խնդիրների վերլուծության վրա: Շիտակ և սթափ ղեկավարի հայացք էր իրականությանը և այն խնդիրներին, որոնք ծառացած են երկրի առաջ: Ելույթ, որն ուղղված է երկրում բարեփոխումների շարունակմանն ու հզորացմանը, հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովմանը»,- մեկնաբանելով ՀՀ նախագահի՝ ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: «Այդ ելույթում ես... ավելին →
Կայացել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքի շնորհանդեսը
ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքի` www.armdiasporamuseum.com շնորհանդեսը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» ծրագրի իրականացմամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակ ունի հանրահռչակել հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունն ու նվաճումները, սփյուռքահայ երիտասարդների շրջանում ձևավորել և արմատավորել հայ ազգային ինքնության, հայ ազգին պատկանելությամբ... ավելին →
Արամ Աթեշյան. «Չենք ուզում, որ մեզ օտարի նման վերաբերվեն»
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը երեկ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովին (ԹԱՄԺ) ներկայացրել է նոր սահմանադրության վերաբերյալ Հայոց պատրիարքարանի պահանջներն ու առաջարկությունները: Տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ»(Hurriyet) թերթը: «Ակնկալում ենք, որ մայր օրենքը կլինի մոր նման ջերմ, բարեխիղճ ու հոգատար: Մենք ուզում ենք ունենալ իր զավակաների միջև խտրականություն չդնող սահմանադրություն: Հայերը այս հողերի հարազատ զավակներն են և չենք ուզում, որ մեզ օտարի... ավելին →