Լուրեր
ՀՀԿ նախընտրական քարոզարշավի վերջին հանդիպում-համերգը տեղի ունեցավ Հանրապետության Հրապարակում: Հանդիպումն ուղիղ կապով դիտում էին նաեւ Գյումրիու ընտրողները: Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Բա՛րև Երևան, այս պահին ուղիղ կապով մեզ դիտում են նաև Գյումրու հրապարակում, Բա՛րև Գյումրի, և վերջապես, Բա՛րև Հայաստան: Սիրելի՛ հայրենակիցներ, Անցավ քարոզարշավի մեկ ամիսը: Մեկ ամսվա ընթացքում հարյուր հազարավոր մեր քաղաքացիների հետ կրկին դեմ առ... ավելին →
Կառավարությունը խրախուսում է ներդրումային հաջողված ծրագրերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ի կատարումն ՀՀ Նախագահի` 2012 թ. ապրիլի 23-ի «2012 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունին
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունին և առաքելության շտաբի ղեկավար, ԱՊՀ գործկոմի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային: Սերժ Սարգսյանը ողջունել է ներկայանալի կազմով Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող Համագործակցության անդամ պետությունների դիտորդներին և վստահություն հայտնել, որ արդյունավետ աշխատանք... ավելին →
ԱԺ նախագահը հանդիպեց Գյումրիի մի շարք բուհերի ուսանողների հետ
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 3-ին հանդիպեց «Սրբազան հող» բարեգործական հասարակական կազմակերպության Երիտասարդ ընտրողի կենտրոնի անդամների հետ, ովքեր գլխավորապես Գյումրիի տարբեր բուհերի ուսանողներ էին: Ազատ ու անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ նախագահը ուսանողներին ներկայացրեց խորհրդարանական գործունեության առանձնահատկությունները, ՀՀ նախագահ-Ազգային ժողով-կառավարություն փախհարաբերությունները կանոնակարգող մեխանիզմները, ԱԺ-ում հասարակական լսումների ինստիտուտը, Ընտրական օրենսգրքի... ավելին →
Քննարկվել են տեքստիլ արդյունաբերության ոլորտում հայ-իտալական համագործակցությանը վերաբերող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տեքստիլ արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող իտալական հեղինակավոր «Լա Պեռլա» ընկերության արտադրության գծով տնօրեն Ջուլիո Գամբարինիի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ ենք, որ «Լա Պեռլա» ընկերությունը ներկայացվում է նաև Հայաստանում: Մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ»,- ասել է վարչապետը: Նշելով, որ մեր երկրում առկա են տեքստիլ արդյունաբերության լավ ավանդույթներ՝ Տիգրան Սարգսյանը... ավելին →
ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում ԻԻՀ դեսպանին
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 3-ին ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ողջունելով դեսպանին Ազգային Ժողովում, պարոն Նիկոյանը գոհունակություն հայտնեց արդյունավետ փոխգործակցության համար: Նրա խոսքով` այսօր հայ-իրանական հարաբերությունները զարգանում են դրական եւ վերընթաց կերպով` ներառելով բոլոր բնագավառները` քաղաքական, առեւտրա-տնտեսական, գիտա-մշակութային: ԱԺ... ավելին →