Լուրեր

Վերագործարկվել է ևս երկու հիմնանորոգված շատրվան 06.06.2012

Վերագործարկվել է ևս երկու հիմնանորոգված շատրվան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 5-ի երեկոյան մասնակցել է Շառլ Ազնավուրի հրապարակում և <<Օղակաձև>> զբոսայգում գտնվող շատրվանների վերագործարկման հանդիսավոր արարողություններին:Տարիներ առաջ կառուցված շատրվանները տեխնիկական տարբեր պատճառներով գործում էին ոչ ամբողջ հզորությամբ:Քաղաքապետարանի նախաձեռնությամբ և տնտեսվարողների աջակցությամբ՝ շատրվանները երևանցիներին են ներկայացել ամբողջությամբ նորովի:1980-ականներին կառուցված Ազնավուրի հրապարակի շատրվանի վերագործարկման նպատակով... ավելին →

Բրյուսելում վարչապետը պատասխանել է քաղաքագետներին և լրագրողներին հետաքրքրող հարցերին06.06.2012

Բրյուսելում վարչապետը պատասխանել է քաղաքագետներին և լրագրողներին հետաքրքրող հարցերին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 3-5-ը Բելգիայի Թագավարություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS), հանդես եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակից եվրոպացի, թուրք և ադրբեջանցի քաղաքագետներին, լրագրողներին և վերլուծաբաններին հետաքրքրող հարցերին: Հարց - Պարոն վարչապետ, որո ՞նք են կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի այժմյան առանձնահատկությունները: Ինչո ՞ւ հենց այժմ պետք է հաջողության հասնեք:... ավելին →

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ06.06.2012

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցած 20 տարիների ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները զարգացում են ապրել: Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը հույս է հայտնել, որ Նախագահ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Եվրոպական ջրային համերաշխություն» կազմակերպության գլխավոր քարտուղարին 06.06.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Եվրոպական ջրային համերաշխություն» կազմակերպության գլխավոր քարտուղարին

Հունիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Եվրոպական ջրային համերաշխություն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր քարտուղար Թիերի Ամբերին: Շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` Թիերի Ամբերը ներկայացրեց կազմակերպության գործունեության ուղղությունները: Մասնավորապես, այն 2000 թվականին նախաձեռնել է ջրի խնդիրներով զբաղվող երիտասարդական խորհրդարան, որտեղ Եվրոպայի 25 երկիր ներկայացնող 18-23 տարեկան երիտասարդները... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ 06.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ

Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա: Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ: Հանդիպման սկզբում Նախագահը նախ ցավակցություն է հայտնել արքայազն Տոմոհիտո Միկասանոմիյայի մահվան կապակցությամբ: Հանրապետության նախագահը և Ճապոնիայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նրանք երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ -ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունին 06.06.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ -ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 6-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին փոխանցեց ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի շնորհավորական ուղերձը` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Դեսպանի համոզմամբ` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին ավելի կամրապնդվեն եւ կզարգանան հայ-չինական հարաբերությունները,... ավելին →